«Զարմանալի պատահականությամբ նույն օրը Դոհայոմ են եղել Արմեն Սարգսյանն ու Էրդողանը»
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Դեկտեմբերի 8-ին զարմանալի պատահականությամբ Կատարի մայրաքաղաք Դոհայում են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը և այլ հեղինակավոր տղերք»։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:
Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նրա հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:
Թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Նաև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտին Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին