Քաղաքապետարանը հորդորում է փոխել անվադողերը
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում երթևեկող վարորդներին ուղղված հորդոր է տարածել.
«Եթե մինչև հիմա չեք փոխարինել մեքենայի անվադողերը, խնդրում ենք անհապաղ փոխել և տեղադրել ձմեռային դողեր։ Ձմռան ամիսներին ամառային կամ մաշված անվադողերով երթևեկելը վտանգավոր է ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Մեկ վարորդի անպատասխանատու վարքը նաև բազմաթիվ վթարների, գույքային վնասի ու քաղաքային երթևեկության խոչընդոտների պատճառ է դառնում։ Հուսով ենք՝ մեր համաքաղաքացիները կդրսևորեն քաղաքացիական բարձր գիտակցություն այս հարցում ևս։
Շնորհակալություն։
Հ․ Գ․ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության հետ՝ ամառային կամ մաշված անվադողերով երթևեկող վարորդներին հայտնաբերելու և համապատասխան միջոցներ կիրառելու հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց