Արման Հովհաննիսյանը՝ դատավորի լիազորությունների դադարեցման մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը (ինչը դատավորի լիազորությունները դադարեցման հիմքերից է):
Վերը նշված նորմի բովանդակությունից ավելի քան հստակ է, որ էական խախտում կարող է համարվել այն դեպքը, երբ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից (դրանից հետո) կատարվում է կրկին կարգապահական խախտում, այլ ոչ թե խախտումը տեղի է ունենում հիշյալ կարգապահական պատասխանատվությունից առաջ։
Ավելի մատչելի՝ նոր խախտումը ժամանակագրական առումով պետք է կատարվի (հաջորդի) կարգապահական պատասխանատվությունից հետո։
Ընդ որում, իմ կարծիքով վերոնշյալ կարգավորումը նույն տրամաբանությամբ է, ինչ ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված ռեցիդիվի ինստիտուտը, համաձայն որի՝ հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար»։
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին ԲԴԽ-ն հայտարարել է խիստ նկատողություն, ևս մեկ կարգապահական վարույթ է հարուցված նույն դատավորի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին