Մեսսին «Ռեալի» դեմ կխաղա «Adidas»-ի նոր խաղակոշիկներով
«Adidas» ընկերությունը հայտարարել է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով նոր է ապաքինվել վնասվածքից, «Ռեալի» հետ շաբաթ օրը կայանալիք Իսպանիայի առաջնության խաղին կմասնակցի նոր խաղակոշիկներով:
«Լիոնել Մեսսին՝ մոլորակի լավագույն ֆուտբոլիստը, վնասվածք ստանալուց երկու ամիս անց վերադարձել է խաղադաշտ ու պատրաստ է այս փայլուն տարին «Ռեալի» հետ խաղում նշել «Messi 15» խաղակոշիկների ամենաագրեսիվ տարբերակի շնորհանդեսով»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում, իսկ ավելի վաղ հաղորդվել է, որ նա «Ռեալի» դեմ խաղում խաղադաշտում կարող է ընդամենը 30 րոպե անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց