Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Հունվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Աբովյանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին