Մեսսին «Ռեալի» հետ խաղում կմնա պահեստայինների նստարանին
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում կմնա պահեստայինների նստարանին: Այս մասին տեղեկացնում է cope.es-ը: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին:
Արգենտինացին չի ուզում ռիսկի ենթարկել իր առողջությունը: Առավել ևս, որ կատալոնցիներն առանց իրեն էլ գերազանց են խաղում: Ուստի Մեսսին խաղադաշտ կմտնի միայն անհրաժեշտության դեպքում: Ֆուտբոլիստն արդեն մարզչական շտաբին տեղեկացրել է, որ պատրաստ չէ մասնակցել ամբողջ խաղին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ