«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը բերման է ենթարկվել. Պետական մարմինները լռում են
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նաև ձերբակալվել է։ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատել են, ոչ էլ՝ հերքեցին լուրը՝ նշելով, որ նման տեղեկության չունեն։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, որտեղից հայտնեցին, որ իրենց վարույթում նման քրեական գործ չկա, իսկ ԱԱԾ լրատվական ծառայությունն ինչպես միշտ անհաղորդ է և եթե նախկինում մերժում էին տեղեկությունների տրամադրումը՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, ապա արդեն տևական ժամանակ է՝ որևէ զանգի չեն պատասխանում։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներում և ինչ կասկածանքով է բերման ենթարկվել կամ ձերբակալվել Արտակ Սարգսյանը, որտեղից, սակայն դեռևս չեն արձագանքել։ Հատկանշական է, որ ըստ համացանցում տարածվող տեսանյութի՝ Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ ծառայողների կողմից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ բերման են ենթարկվել նաև մի քանի աշխատակիցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ