Panorama.am-ի հրապարակումից հետո քաղաքացուն վերադարձրել են իր գումարը
Օրեր առաջ Panorama.am կայքը հրապարակել էր քաղաքացու բարձրացրած խնդիրը, որ Vega-ից օն-լայն գնումներ է կատարել, պատվերի ապրանքներից 2-ը վնասված են եղել: Նրա ներկայացմամբ, մի քանի օր ընկերության հետ կապի մեջ է եղել՝ ներկայացնելով խնդիրը, ստանալով պատասխաններ, որոնք իրեն չեն բավարարել:
Հրապարակումից հետո «Վեգա» ընկերությունից զանգահարել էին Panorama.am խմբագրություն՝ նախ՝ հրապարակման հետ կապված պարզաբանում ստանալու համար, ապա՝ պարզաբանում ներկայացնելու։ Panorama.am-ը, սակայն, որոշեց հարցերը գրավոր ուղարկել՝ «հասկանալի պատճառով»։
Հարցերը հետևյալն են.
«Քաղաքացին իր խնդիրը ներկայացրել է նամակով և կցել անդորրագրեր: Քաղաքացու խնդրին պատասխանելուց ու պարզաբանելուց հետո խնդրում ենք պատասխանել լրացուցիչ հարցերին։ Հնարավորության դեպքում դուք էլ կցեք փաստեր։
Չե՞ք ուզում դատարան դիմել, եթե այդ կինը ընկերության «բարի համբավը» հատուկ ուզում է արատավորվել, ոչ թե՝ խնդիր ունի ու այդ մասին բարձրաձայնում է։
Ի՞նչ շահ ունի քաղաքացին ընկերության համբավի հետ խաղալու։ Արդյո՞ք ցանկացած բարձրաձայնված խնդիր չենք գցում «բարի համբավի» տակ, այդպիսով՝ շանտաժելով քաղաքացուն, որ համարձակվել է այդ մասին խոսել։
Արդյոք քաղաքացին, որ ընկերության ապրանքի վրա հույս դնելով ժամանակ ու գումար է ծախսել, չպիտի՞ փոխհատուցվի։
Օրինակ՝ կան ընկերություններ, որ օնլայն գնումներ են իրականացնում, և ժամկետների խախտման ու նախավճարի դեպքում չեն գանձում մնացած գումարը ապրանքի դիմաց։ Ունե՞ք արդյոք նմանատիպ գործառույթ, եթե անգամ նախավճարով չեք աշխատում»։
«Վեգա» ընկերությունից հայտնեցին, որ հարցերին որոշել են չպատասխանել։
Սակայն մեր հրապարակման հերոս-քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ «Վեգան» վերադարձել է գումարը, ու մինչ այդ էլ շնորհակալ էր եղել իր հարցին անդրադառնալու համար (Panorama.am-ը ընդամենը հրապարակել էր խմբագրություն դիմածի նամակը):
Հարգելի ընթերցողներ, վերջին տարիներին օնլայն գնումները ակտիվացել են՝ կապված նաև կորոնավիրուսի հետ։ Իմացեք, որպես գնորդի, ձեր իրավունքները ու պաշտպանեք դրանք։
Հարակից հրապարակումներ`
- Օն-լայն գնում «Վեգայից»՝ վնասված ապրանքներ
- «Menu.am-ը մոլորեցնում է սպառողին. Մրցակցային մարմինը պետք է արձագանքի»
- Menu.am. պատվիրեք ու սոված քնեք
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ