Ռազմապարեր... «Պար, որ կռիվ դարձավ»
Այս տարի ՀՀ բանակի 30-ամյակը «Կարին» ավանդական երգի և պարի համույթը որոշել է անցկացնել յուրօրինակ կերպով՝ ոգեկոչելով ազգային պարի անմահացած նվիրյալներին։
««Պար, որ կռիվ դարձավ» խորագրով երեկոն տեղի կունենա հունվարի 28-ին, երեկոյան 19։00-ին Մետրո Թատրոն - Studio-ում (Գարեգին Նժդեհի հրապարակ, մետրոյի կայարանի մոտ) ՝ մասնակցությամբ «Կարին», «Լեռնապար», «Սասուն», «Ֆիդայիք», «Մարաթուկցիներ», «Մասունք» ավանդական խմբերի և մնջախաղաց Հայկ Իսրայելյանի։
Մուտքն ազատ է։
Հ․Գ․ Նրանք պարում էին՝ կռվելու պես, կռվում էին՝ պարելու պես»,- նշում են «Կարին» ավանդական երգի և պարի համույթից։
Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո տեղի կունենա հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ցուցադրության բացում՝ «Բանակի ակունքներում» խորագրով։ Ցուցադրության բացմանը կհաջորդի ռազմապարերի ուսուցման բաց դասը, որը կանցկացնի «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ