Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է թմբուկահար դատավորը
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
«Արդեն հակված եմ կարծելու որ մենք (փաստաբաններով) ինչ որ էքստրասենսիկ ուժով ենք օժտված, դեռևս երեկվանից իրար մեջ խոսելիս վստահաբար պնդում էինք, որ կալանքը դատավոր Բախշիյանի, Արղամանյան կրտսերին է մակագրվելու, և ահա...
Չէ, էտ մենք էքստրասենս չենք, էտ դուք եք կանխատեսելի ձեր մակագրիչի գլխավորությամբ...
հատ առ հատ պատասխան եք տալու!!!»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Փաստաբան Արթուր Պիվազյանը հիմնավորում է, թե ինչու է այդ գործը «միամիտ» մակագրվել հենց այդ դատավորին.
«Կարծում եմ Դ. Արղամանյանը դատավոր Բախշիյանի կալանքի քննարկման գործով չի կարող հանդիսանալ պատշաճ դատարան և համոզված եմ, որ պաշտպանական թիմի կողմից նրան բացարկի միջնորդություն կներկայացվի։ Ասածս հիմնավորվում է նաև նրանով, որ կարծեմ թե Արղամանյանը 1-2 ամիս առաջ վթարի էր ենթարկվել ու մեքենայում եղել էին նաև այլ անձինք՝ տեսանյութ էլ են ցուցադրել (նշվել է Դ. Արղամանյան անուն-ազգանունը և ցուցադրվել է սպիտակ ամենագնացը, միգուցե այսքան շատ համընկնումներ են եղել)։ Եթե վթարի ենթարկվածը հենց այս անձն է եղել, ապա դատավորին չկալանավորելու դեպքում վախենամ «վթարի գործը» լավ ընթացք չստանա իր համար։ Կարծում եմ՝ նաև սրա համար էլ է դատավորի կալանքի գործը լրիվ միամիտ մակագրվել Արղամանյանին»։
Փաստաբաններից շատերը համոզմունք են հայտնել՝ Բորիս Բախշիյանին «Նիկոլի անձնական թմբուկահար «դատավորը»»-ը կալանավորելու է։
Բանն այն է, որ Արղամանյանը դատավոր է նշանակվել անցած տարվա վերջին։ Համացանցում երեկ լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, որ դատավոր դարձածը թմբուկ է զարկում, իսկ դրա ներքո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ծափ են զարկում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել
- Փաստաբան. Դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան
- Դատախազության պարզաբանումը՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
- Վարդևանյան. Այս իշխանությունները մեկ տարում ստեղծեցին բառացիորեն կալանքի դատարաններ
- ՄԻՊ-ին դիմել են դատավորի փաստաբանները
- Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել
- Արամ Վարդևանյան. Այս իշխանությունները շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը
- Էրիկ Ալեքսանյան. Իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ