Սա ուղիղ քաղաքական հետապնդում է. Սայաթ Շիրինյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի վերաբերյալ քրեական գործը։ Ս. Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձանց խմբի նկատմամբ՝ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր (ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մաս):
«Սա ուղիղ քաղաքական հետապնդում է, դրա ապացույցն այն է, որ բազում անգամներ ինձ ասել են՝ այս կենդանուն մի քննադատիր, դու էլ հանգիստ կապրես, մենք էլ հանգիստ կապրենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սայաթ Շիրինյանը։
Նրա խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ մոտ ժամանակներես ամեն դեպքում որոշակի պրոցեսներ սկսվելու են։
«Այսպես ասած՝ իշխանափոխության մեկնարկը տրված է։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս բոլորն էլ ականատես կլինեն, իսկ հասարակության առավել ակտիվ անդամներին փորձում են հենց այս պահին գլխատել»,-ասաց Սայաթ Շիրինյանը։
Նա նշեց, որ քաղաքական հետապնդումներն իր նկատմամբ նոր չեն սկսվել։
«Այսօրվա, հետագա դատական քննությունները ցույց կտան, որ այսօրվա ուժային կառույցները՝ ոստիկանություն, քննչական, դատախազություն, դարձել են բութ գործիք օրվա իշխանությունների համար։ Արժանապատվություն, ինքնասիրություն չկա»,- ասաց Ս.Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միլիոն անգամ ասել եմ, այդ կենդանու կյանքը, կեղտոտ արյունը մեզ պետք չէ.Սայաթ Շիրինյան
- Մարտունու ոստիկանապետ Հակոբյան Ստյոպիկ, իմ «Սյունաց ողջյունները» քեզ, որ դու դարձել ես կամակատար. Սայաթ Շիրինյան
- Սայաթ Շիրինյանն այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու բաժնում․ փաստաբան
- Ահազանգ. Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին
- Սայաթ Շիրինյան. Հայաստանի համար միակ փրկությունը՝ Նիկոլի ինքնակամ հեռացումն է, թեկուզ հենց այս պահին
- Սայաթ Շիրինյան. Որքան շուտ կայանա մեր համախմբումը, այնքան շուտ կազատվենք այս տականքներից
- Սայաթ Շիրինյան. Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ ասֆալտը քանի հոգու է մուլտիմիլիոնատեր դարձրել
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները