Քաղաքական 13:20 06/02/2022 Հայաստան

Արմեն Գևորգյան. Մենք մեր մասին

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եվ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը.

«Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։

Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։  Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ:

Երկրի ներքին զարգացման օրակարգը.

Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։ Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։

Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։ Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։

Երրորդ, ակնհայտ է դառնում, որ հասարակության առաջնահերթությունները և իշխանությունների ներքին օրակարգը չեն համընկնում։ Այսօր մարդկանց ավելի շատ մտահոգում են սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման ու անվտանգության խնդիրները, բայց ոչ նախկինների դեմ պայքարը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, ոչ սահմանադրական բարեփոխումներն ու համայնքներում ղեկավարների փոփոխությունը։ Ցավոք, համաճարակի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի միջոցները բնակչության առաջնահերթությունների թվում չեն նույնպես։

Ընդ որում, ընդդիմության օրակարգը ևս ամբողջությամբ չի բավարարում առկա հանրային կարիքները։ Այս առումով շարունակում է արդիական մնալ հարցը՝ ի՞նչ գաղափարներով ու առաջնահերթություններով են առաջնորդվում քաղաքական գործիչները։ Պետք է հասկանալ, թե ինչպես է բնակչության արձանագրված դժգոհությունը գների ու սակագների բարձրացումից, նոր սահմանափակող միջոցների ներդրումը նպաստում բողոքի պատրաստ ընտրազանգվածի ձևավորմանը։ Ակնհայտ է նաև, որ բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում ընդդիմության նախաձեռնությունները, որոնք կրում են զուտ քաղաքական բնույթ և չեն ազդում մարդկանց առօրյա բարեկեցության վրա։ Դա երեւում է նաեւ Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակի գնահատականից։

Չորրորդ՝ հինգ հիմնական խնդիրների շարքում սոցիոլոգներն արձանագրել են, որ բնակչությանը մտահոգում են սահմանների և տարածքների պաշտպանության խնդիրները, անվտանգության խնդիրը։ Հարցումից պարզ չի դառնում, թե ինչ բովանդակություն է ներդրված այս խնդիրների մեջ, արդյոք դրանք ասոցացվում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ընկալվում է որպես անվտանգություն, ի՞նչ ենթատեքստում է այդ խնդիրը Արցախի ապագայի համատեքստում: Ի դեպ, 2021 թվականի առաջին հարցումների համեմատ ռազմագերիների վերադարձի թեմայի արդիականությունը զգալիորեն նվազել է։

Հինգերորդ, փաստորեն, եթե  ընդհանրացնենք, ապա Հայաստանի բնակչությունն այսօր ապրում է ոչ թե դրական ակնկալիքներով ու ձգտումներով, այլ իր բարեկեցության ու անվտանգության համար մտահոգություններով ու վախերով։

Վերաբերմունքը իշխանության ինստիտուտների եվ կառավարման մարմինների նկատմամբ.

Նախ, բոլոր վերջին 4 հարցումները ցույց են տալիս, որ ձևավորվել են կայուն հինգ պետական ինստիտուտներ և կառավարման մարմիններ, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակն ամենաբարձրն է։ Մինչև վերջին հարցումը դրանք էին՝ բանակը, օմբուդսմենը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և վարչապետի գրասենյակը։ Վերջին հարցման արդյունքներով՝ վարչապետի գրասենյակի փոխարեն առաջին հնգյակում է հայտնվել ԿԸՀ-ն, իսկ վեցերորդ տեղում՝ անվտանգության մարմինները։

Վարչապետի աշխատակազմը միայն յոթերորդն է։ Այս ցուցանիշը նույնպես օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը որպես երկրի հինգ կարևոր խնդիրներից մեկը։
Առաջին հնգյակում ԿԸՀ հայտնվելը կարելի է բացատրել միայն ակտիվ ընտրական սեզոնով՝ խորհրդարանական արտահերթ և ՏԻՄ ընտրություններով։ Միաժամանակ, հետաքրքիր է, որ ԿԸՀ ղեկավարը նախկին իշխանությունների օրոք նշանակված Տիգրան Մուկուչյանն է։

Երկրորդ, ափսոսանքով պետք է նշել, որ պետության երկու առանցքային ինստիտուտները՝ խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում։

Նշենք, որ նրանք 2021 թվականի ընթացքում մշտապես բացակայում են հիմնական հնգյակից, և այս միտումը չի փոխվել: Ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը չի տեսնում այս երկու ինստիտուտները որպես այնպիսիք, որոնք կարող են ազդել ընթացիկ գործընթացների վրա կամ իրական փոփոխություններ մտցնել իրենց առօրյա կյանքում։ Հարցման տվյալները հաստատում են իմ վերջին ենթադրությունները, որ Ազգային ժողովի՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, դերն ու նշանակությունը ընդհանուր առմամբ հասկանալի չէ, և նրա հեղինակությունը շարունակում է նվազել, ինչը աղետալի է խորհրդարանական հանրապետության համար։ Այս երևույթը նաև հետևանք է այն միտումի, երբ երկրում հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները և առանցքային որոշումների ընդունումը կենտրոնացած են մեկ տեղում և կախված են մեկ կենտրոնից։

Երրորդ, երկու հաստատություններ վերջերս հայտնվել են արձանագրված բարձր վարկանիշի անկման վտանգի տակ՝ օմբուդսմենը և տեղական իշխանությունները։ Դա են վկայում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, խոշորացված համայնքներում ընթացող հետընտրական մարտերը, ինչպես նաև մեծամասնության կողմից ընտրված նոր օմբուդսմենի ոչ այնքան վառ անձնավորությունը։ Հասարակական կարծիքի և տրամադրությունների ձևավորման վրա այդ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու ցանկությունը տրամաբանորեն տեղավորվում է երկրում իշխանության կենտրոնացման քաղաքականության մեջ։

Չորրորդ՝ բնակչության շրջանում բարձր վստահություն վայելող պետական մարմինների թվում, չնայած տեղեկատվական դաշտում մշտական ներկայությանը, չկան կարևոր իրավապահ մարմիններ՝ դատախազությունը և քննչական մարմինները։ Սա կարող է վկայել կայուն իմունիտետի ձևավորման կամ բնակչության շրջանում այնպիսի թեմաների նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին, ինչպիսիք են մշտական ձերբակալությունները և նախկինների դեմ պայքարը, ինչպես նաև անվստահությունը այս համակարգերի նկատմամբ ընդհանրապես՝ որպես քաղաքականապես կախյալ ինստիտուտների նկատմամբ։ Ոստիկանությունը մշտապես իր տեղն է զբաղեցնում առաջին հնգյակում, որը պետք է լրացուցիչ սոցիալ-հոգեբանական բացատրություն ունենա, քանի որ չի նվազում հանցավորության մակարդակը և չի ամրապնդվում  հասարակական անվտանգությունը:

Հինգերորդ, իշխանությունների վարկանիշի անկումը, ինչպես նաև ներկա ձևաչափով խորհրդարանի հանրային կարևորումը որպես լուրջ քաղաքական դիսկուրսի և էական որոշումների ընդունման հիմնական հարթակի բացակայությունը, հանգեցնում է նրան, որ սկսվում է երրորդ ուժի ինտենսիվ որոնումը և մեծանում է արտախորհրդարանական պայքարի ներուժը։

Ուսումնասիրության ուղղակի և անուղղակի ցուցանիշները վկայում են իշխանության կենտրոնացվածության մասին, ինչը լիբերալ արժեքներից ու ժողովրդավարական կանոններից ու նորմերից շեղման հիմնական նշանն է։

Ամփոփում.

Ազատական արժեքների և ժողովրդավարական համակարգերի ճգնաժամը, ըստ արևմտյան շատ հետազոտողների, անխուսափելիորեն հանգեցնում է ավտորիտարիզմի առաջացմանը: Ահա մի հատված լեհ հետազոտող Եժի Վյատրայի հոդվածից՝ նվիրված 21-րդ դարում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամին. «Նոր ավտորիտարիզմի էությունը ոչ թե քաղաքացիներին զրկելն է՝ որոշել, թե ով պետք է կառավարի երկիրը, այլ ստեղծել մաքսիմում կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած կլինի մեկ իշխող կենտրոնում։ Այս կենտրոնն առավել հաճախ ներկայացված է իշխող կուսակցության ղեկավարությամբ կամ պարզապես առաջնորդով և նրա մերձավոր շրջապատով։ Իշխանության կենտրոնացումն առաջին հերթին նշանակում է.

1) պետական իշխանության և վարչակազմի լիակատար ենթակայություն իշխող կենտրոնի կամքին, ինչը նրանց զրկում է անկախ քաղաքական դերից և դարձնում տեխնիկական գործիք իրական իշխանություն ունեցող մարդկանց ձեռքում.

2) խորհրդարանի մարգինալացումը, որտեղ քաղաքական բանավեճերը սահմանափակ են, իսկ ընդդիմության ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա նվազագույնի է հասցվում.

3) պետական լրատվամիջոցների ամբողջական ենթակարկվելը իշխող քաղաքական կենտրոնին, նրանց ինքնավարության վերացումը և դրանից բխող մանիպուլիացիաները  լրատվամիջոցների հետ (միևնույն ժամանակ դա ենթադրում է ակտիվ գործողություններ ոչ պետական լրատվամիջոցների համար անուղղակի կախվածության պայմաններ ստեղծելու կամ դրանց մարգինալացնելու համար).

4) դատախազության լիակատար կախվածությունը քաղաքական գործոնից և այդ գործոնով պայմանավորված նաև դատարանների անկախության տարբեր տեսակի սահմանափակումները.

5) պետական կառավարման մարմինների բարձր և միջին պաշտոնների թեկնածուների համար, այդ թվում՝ զինված ուժերի և ներքին գործերի համակարգերում, քաղաքական չափանիշների լայն տարածում։

Որքան այս նպատակները լիարժեքորեն իրագործվեն, այնքան ավտորիտար համակարգը ավելի միահեծան է դառնում, և դրանով իսկ խորանում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը»։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}