Քաղաքական 20:08 10/02/2022 Հայաստան

Սալեմի վհուկները և հարեմի դատավորները․Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Պատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում(ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։

Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օգնականներին՝ կարդալ այս պատմությունը։

Պատմությունը սկսվել է, երբ քաղաքի քահանայի դուստրերը հիվանդացել են այն ժամանակ գիտությանն անհայտ մի հիվանդությամբ, հետո հիվանդացել են ուրիշները։ Բժիշկը, անծանոթ հիվանդությունը չհասկանալով, հայտարարել է, որ դա հիվանդություն չէ, այլ այդ մարդիկ ենթարկվել են Սատանայի ներգործությանը. Նրանք վհուկներ են։

Եվ այդպես սկսվել է անմեղ, պարզապես հիվանդ մարդկանց դատավարությունը, տանջանքները և մահապատիժները։
Մի քանի տարի անց՝ 1697 թվականին, դատավորներն ընդունել են իրենց մեղքը, և որոշումները ճանաչվել են անվավեր։ Հետագայում այս դատավարությունը հեղինակավոր պատմագրի կողմից համարվել է այն ժայռը, որի վրա ջախջախվեց թեոկրատիան։

Այսօրվա Հայաստանում ընթացող դատավարությունները իրենց այլանդակությամբ քիչ են տարբերվում այս պատմությունից, պարզապես 21-րդ դար է և մահապատժի փոխարեն զանգվածաբար օգտագործվում են կալանքը՝ որպես խափանման միջոց և քրեական գործերը՝ որպես ընդդիմախոսներին ճնշելու եղանակ։ Ի՞նչ տարբերություն Սալեմի բժշկի «ախտորոշման» և այսօրվա հրահանգների միջև։

Ի՞նչ տարբերություն Սիլվայի  ցուցմունքների և Սալեմի վկաների միջև, որոնք ասում էին, թե տեսել են՝ ինչպես է Սատանան այցելում հիվանդ մարդկանց։ Ի՞նչ տարբերություն 1692 թվականի դատավորների և 2022-ի դատավորների միջև, որոնք անում են այն ամենը, ինչը նրանց հրահանգվում է՝ առանց մասնագիտականամոթի և մարդկային խղճի խայթի։ Ի՞նչ տարբերություն օրենքից խոսող ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և 1692-ին Աստծո անունից խոսող ու մարդկանց տանջամահ անող արդարադատների միջև։

Այնուհանդերձ, մի տարբերություն կա։ 1692-ին հնարավոր չէր ունենալ Ալեքսանդր Ազարյան ,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյանի նման դատավորներ։1692-ին չկար ընտրության հնարավորություն, իսկ հիմա կա։ Հետևաբար՝ կրկնակի անգամ ծանրանում է կամակատար դատավոր լինելու մեղքը։

Ի՞նչ տարբերություն դատական  օրենսգիրքը և մյուս օրենքները  սեփական շահերին մեկ վայրկյանումհարմարացնելու՝ այսօրվա մոլուցքի և 1692-ին վհուկների անվան տակ այլանդակությունների։ Տարբերությունն այն է, որ այսօր դարն ավելի լուսավոր է, և բոլոր նման քայլերն արվում են ի սկզբանե սեփական հանցանքի գիտակցմամբ, այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում այսուհետ Նիկոլի 3D նկարն էլ դնեն,  միևնույն է, կատարողները չեն դառնալու ավելի ազնիվ և ավելի արդար։

Մղձավանջի վերջը

Բոլոր այլանդակությունները, անօրինականությունների բոլոր փուլերը  մի օր վերջանում են։ Ի՞նչ, ի՞նչ կորուստների և տառապանքների գնով, դա այլ հարց է։

Ո՞ր դատով, ո՞ր ողբերգությունից հետո կավարտվի այս փուլը դժվար է ասել։ Երբ դատում էին Քոչարյանին և գեներալներին, ասում էինք, որ սա բերելու է մեծ աղետի։ Լսող չեղավ, աղետը եկավ, սարսափելի աղետը, բայց էլի կա Նիկոլը, նրա դատախազները,նրա ՀՔԾ-ն, նրա դատավորները կան։ Ո՞ր ողբերգությունն է այն ժայռը, որի վրա փլուզվելու է այսօրվա մղձավանջը։ Նրանց հռչակած պետությունը՝ «Նոր Հայաստանը», վաղուց փլուզվել է, բայց նրանք դեռ կան։

Հաց բերողի մահվան պատճառ դարձած դատաիրավական բարձրաստիճան պաշտոնյաները 2018-ից հետո սահուն սկսեցին սպասարկել« Նոր Հայաստանին», բոլոր այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակ վճիռներ են կայացրել, 2018-ից հետո  սկսեցին սպասարկել նորերին։ Նիկոլին դատողը դարձել է Նիկոլի համար դատող։ Մի տեղ այդ շղթան պետք  է կտրվի։

Եվ երբ ես ասում եմ, որ մեզ հաջողության համար պետք է ոչ թե գոռգոռոց,այլ՝ քաղաքական բովանդակություն, նաև այս թեզը նկատի ունեմ. դատաիրավական համակարգի բոլոր՝ անօրինականություններ թույլ տված ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա սկզբունքային բովանդակային թեզ է։ Հակառակ դեպքում հաջորդ իշխանության օրոք էլ կկախեն հաջորդ ղեկավարի նկարը, և այլանդակությունները կշարունակվեն։

Ինչ-որ մի պահից մեր երկրում պետք է հստակություն մտնի. կան բաներ, որ չի կարելի անել, որ անպատիժ չի կարող մնալ։

Սալեմի դատավարությունը միմիստիկ-խորհրդանշական պատմություն էլ ունի։ Կախաղան բարձրացողներից մեկը կյանքի վերջին վարկյաններին դիմել է դատավարությա ն առանցքային դեմքերից մեկին՝ ասելով. «Դու ստախոս ես... զրկիր ինձ կյանքից, և Աստված քեզ կպատժի արյունով»։ Տարիներ անց մարգարեությունը կատարվում է. անմեղ մարդկանց դատապարտած անձըմահացել է գլխուղեղի արյունահոսությունից՝ սեփական արյան մեջշաղախվելով։ Սա կարող է լեգենդ համարվել, սակայն կա արյան ու տառապանքի մի ծավալ, որը մշտապես բերում է պատասխան պայթյունի, սա գրեթե ֆիզիկա է։

Այսօրվա Հայաստանում արյունն ահռելի չափերի է հասել։ Այս վիճակը պետք է դադարեցնել։ Վրեժը, անեծքը, քենը ամենուր են, սա բերելու է նոր աղետի։ Ես չգիտեմ՝ ինչ է մտածում վատառողջ պրոֆեսոր Չարչյանին կալանավորող դատավորը և նրան դա անել հրահանգողը, ես չգիտեմ, թե ինչ է մտածում Ա.Դանիբեկյանը՝ նոյեմբերի 9-ից հետո անվրդով շարունակելով իր դատը, ես չգիտեմ՝ ինչ են մտածում Առուշին, Մանթաշյանին, Բախշիյանին, Փարամազյանին և այլոց կալանավորող դատավորները և նրանց հրահանգավորողները, բայց նրանք խտացնում են արյունը և ցավը մեր երկրի՝ առանց այդ էլ արնաքամ հողի վրա։ Հայաստանում արյան և  վրեժի հոգեբանությամբ կառավարումը և ընդհանրապես մթնոլորտը պետք է փոխվի։ Սա ոչ մեկին շահավետ չէ։ Սա էլ՝ փոփոխությունների բովանդակության հաջորդ սկզբունքը»։

 



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}