Տնտեսություն 15:37 23/02/2022 Հայաստան

Հացահատիկի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է. հետազոտություն

«Պարենային որոշ մթերքների ինքնաբավության մասով ունենք ծանր վիճակ»,- այս մասին «Պարենային անվտանգության հիմնախնդիրները Հայաստանի հանրապետությունում» թեմայով հետազոտության ներկայացման ժամանակ ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է հացահատիկին, բուսական յուղին, հատիկաընդեղեն մշակաբույսերին։

Նրա խոսքով՝ ամենակարևորը հացն է, որի ինքնաբավության մակարդակը տարեցտարի իջնում է։

Սամվել Ավետիսյանի խոսքով՝ չորս տարվա ընթացքում 353 հազար հա ցանքատարածությունից այսօր մնացել է 222 հազար հա։

Փորձագետի ներկայացմամբ, վարելահողերի ավելի քան 60%-ը չեն կարողանում օգտագործել, իսկ կառավարությունը խնդրի լուծման ուղղությամբ գործնական քայլեր չի իրականացնում։

«Նախկինում պետությունը սուբսիդավորում էր վառելիքը, սերմացուն, ինչպես նաև ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերը, հետո որպես  պետական աջակցություն գումար էին տրամադրում գյուղացուն մեկ հեկտարի հաշվով, հիմա տալիս են արտոնյալ վարկեր, սակայն խնդիրը դրանով չլուծվեց։ Գյուղացուն առաջինը պետք է ջուր տալ, իսկ արտոնյալ վարկը, որը վերցրել է գյուղացին, իր գլխին չարիք է դարձել։ Այսինքն՝ ինչքան ուզում ես աջակցություն ցույց տուր գյուղատնտեսությանը, բայց եթե ժամանակին ջուրը չտվեցիր, ամբողջ կատարված ծախսը ջուրն է լցվում»,- ասաց Սամվել Ավետիսյանը։

Փորձագետը նշեց, որ շաքարի, բուսական յուղի, խոզի և թռչնամսի առումով ևս ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է։ Մասնավորապես, շաքարի առումով ունեցած ցուցանիշը, ըստ Սամվել Ավետիսյանի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեր երկրում չկա  սեփական հումքի արտադրություն, ուստի այն, ինչ արտադրվում է, ներկրված հումքից է։

Ինչ վերաբերում է բուսական յուղին, ապա, ըստ նրա, մեր երկիրն անգամ մեկ տոկոս ինքնաբավություն չի ապահովում։ «Յուղատու մշակաբույսերի ցանքատարածությունները կրճատվել են։ Ունենք սոյա աճեցնելու հնարավորություն, բայց մեր բնակչությունը սոյան կենցաղում չի օգտագործում, մինչդեռ հայ գիտնականները սոյայի բավականին լավ սորտեր են ստացել, որոնք բավականին բարձր բերքատվություն կարող են ապահովել»,- ընդգծեց պրոֆեսորը։

Սամվել Ավետիսյանի խոսքով՝ գյուղատնտեսությունն այնպիսի ճյուղ է, որտեղ պետք է համալիր միջոցառումներ իրականացվեն, իսկ մեկ միջոցառման թուլացումը կարող է նվազեցնել մյուսների արդյունավետությունը։

Նրա խոսքով՝ անասնաբուծության ոլորտում ևս խնդիրներ կան, ծավալները նվազել են, իսկ պատճառն առաջին հերթին անասնակերն է։ «Մեկ հակ խոտը հացի գնից թանկ է, արոտավայրերը լիարժեք չեն օգտագործվում, կլիմայի փոփոխությունների պատճառով մի շարք արոտավայրերում ջրի խնդիր կա, ուստի անասնապահներն այստեղ ևս բախվում են խնդիրների»,- ասաց նա։ 

Պարենային անվտանգության խնդիրները, փորձագետի գնահատմամբ, ավելի են սրվել արցախյան պատերազմից հետո։ Ըստ նրա՝ չարաբաստիկ պատերազմից հետո և Արցախը, և Հայաստանը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։

«Տարբեր ցուցանիշներով մինչև 85% գյուղատնտեսական հողի կորուստ ենք ունեցել։ Բայց խնդիրն այն է, որ մենք միայն հողի կորուստ չենք ունեցել, այլ՝ ջրի, տեխնիկայի, գյուղատնտեսական պոտենցիալի զգալի կորուստ»,- ասաց Սամվել Ավետիսյանը։ 

Ըստ փորձագետի՝ մեծ կորուստներ կան նաև անասնագլխաքանակի մասով, մինչև հիմա դեռ  հաշվարկում են և դեռևս վերջնական թիվ չկա, թե քանի անասուն է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ 

Սամվել Ավետիսյանի խոսքով՝ առաջին հերթին պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ «Չի կարելի այս աստիճան անտեսել գյուղատնտեսությունը։ Աշխարհում չկա մի երկիր, որ գյուղատնտեսության նախարարություն չունենա։ Մենք բացառիկ ենք»,- ասաց նա։

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}