Վահագն Խաչատուրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում
Հայաստանի Հանրապետության նախագահի միակ թեկնածու, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց նախագահ։
Հիշեցնենք, որ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը կայացել էր երեկ։ Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկած եղել Խաչատուրյանի թեկնածությանը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել ինչպես նախագահի ընտրության հարցի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն։ Առաջին փուլով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողացավ ընտրել ՀՀ նախագահ։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 139-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, սկսվեց նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորները կրկին նիստերի դահլիճում չեն։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկել է Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը
- Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ