Ավարտվել է Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսագուլյանի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնԵրի համաձայն՝ Գ. Իսագուլյանը, մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է չկատարված հանցագործության մասին, որը զուգորդվել է Նիկոլ Փաշինյանին ու Վլադիմիր Կարապետյանին առանձնապես ծանր հանցագործության, մասնավորապես՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ
- Դատավորի՝ կորոնավիրոսով հիվանդանալու պատճառով Իսագուլյանի վերաքննիչ բողոքը վերամակագրվել է մյուսին, որը նույնպես հիվանդ է
- Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
- Գառնիկ Իսագուլյանը կալանավորվեց
- Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան