Սա շատ լուրջ ռիսկ է․ Թադևոս Ավետիսյանը՝ ռուբլու արժեզրկման մասին
«Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով ի՞նչ դժվարություններ են առաջացել մեր արտահանողների համար և ի՞նչ է արվում։ Միայն լավ տրամադրություն ստեղծելը բավարար չէ, սա շատ լուրջ ռիսկ է։ Ներմուծումը նույնպես էժանանում է , այս մասով կան արդյո՞ք մտահոգություններ»,- ԱԺ հերթկան նիստի ընթացքում հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ։
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ խնդիրները շատ-շատ են, բայց ոչ՝ այդքան տրիվիալ։
«Եթե ասում ենք,որ ռուսական ռուբլու անկման պատճառովմեր արտահանումը կտուժի, այո համաձայն եմ։ Արդեն տուժել է, քանի որ արտահանողները արդեն բավական զգալի կորուստներ ունեն ֆիքսած։ Առջևում էլ անորոշությունները շատ են, բայց կան նաև օգնող գործոններ։ Օրինակ՝ այն որ հայկական ապրանքների պահանջարկը մեծանալու է անկախ գնային փոփոխություններից, քանի որ առաջատար «շիփփինգ» ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են մատակարարումները Ռուսաստան, ինչը բնականաբար առաջացնելու է մեծ պահանջարկ և դեֆիցիտ»։
Քերոբյանն առիթից օգտվեց և տեղեկացրեց նաև, որ Կառավարությունն ընդունել է պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝ մինչև երեք հա տնտեսությունների համար պարատանյութի գնի մինչև 50 տոկոսի, բայց ոչ ավելի քան 9000 դրամ սուբսիդավորման հարցը։
«Գործընթացն սկսվել է և մենք ընդունում ենք հայտերը։ Այն ուղղված է գնաճային սպիրալը կանգնեցնելուն։ Եթե հիմա գյուղացուն չօգնենք , ապա ամռանը կունենանք ավելի թանկ գյուղմթերք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում դոլարը շարունակում է թանկանալ, իսկ ռուբլին՝ էժանանալ
- Դոլարի փոխարժեքն անցել է 496 դրամը, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել
- Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է
- Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին վաճառվում է ռեկորդային ցածր գնով՝ 2.50-3.20 դրամով
- Ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է
- Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց