Տնտեսություն 14:00 07/03/2022 Հայաստան

Ինչպե՞ս կազդեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության և բանկերի վրա

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր, Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է, ինչպես նաև մեր երկրում կատարված ներդրումների ծավալով ևս առաջին տեղում ՌԴ-ն է։

Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանի հետ։

Հարցին, թե ինչպես կազդեն ՌԴ-ի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, ռուսական կապիտալով հայկական բանկերի վրա, փորձագետը նախ նշեց, որ գնահատականը տրվում է տվյալ պահին իրենց ունեցած աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա: Իսկ պատժամիջոցների փաթեթն, ըստ նրա, գնալով ընդլայնվում է:

«Այս պահին բավականին լուրջ պատժամիջոցների մասին է հայտարարվել։ Նշեմ, որ առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառում, այդպիսի իրավիճակ եղել է նաև 2014 թվականին: Եվ հենց այս նախադեպն է, որ մեզ հնարավորություն է տալիս որոշակի չափով գնահատել, թե ինչպիսի ազդեցություն կունենան դրանք մեր երկրի տնտեսության վրա»,-ասաց Հայկ Բեջանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները  մի քանի հիմնական օղակներով են փոխանցվում Հայաստանին։ Առաջինը, ըստ փորձագետի, ռուսական ռուբլու փոխարժեքն է,  երկորրդը կախված է տրանսֆերտների հետ, որոնք ուղարկվում են ՌԴ-ից, իսկ երրորդը՝  Ռուսաստանի տնտեսական աճն է։

«Քանի որ Ռուսաստանը հանդիսանում է մեր առևտրային հիմնական գործընկերը, նաև արտահանման մեջ խոշոր տեսակարար կշիռ ունի, բնականաբար, այս երեք ուղիներով այդ պատժամիջոցների ազդեցությունը փոխանցվելու է մեր երկրի տնտեսությանը»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է բանկային համակարգին ուղղված պատժամիջոցներին, Հայկ Բեջանյանն ասաց՝ սկզբնական շրջանում խոսվում էր, որ տարբեր երկրներ քայլեր կձեռնարկեն Ռուսաստանին SWIFT համակարգից ամբողջապես անջատելու մասին, սակայն վերջնարդյունքում ընդամենը որոշ բանկերի արգելվեց գործառություններ իրականացնել։

«Սա ավելի շատ կհանգեցնի մի շարք տեխնիկական խնդիրների, քանի որ եթե որոշ ռուսական բանկեր դեռևս շարունակում են այդ համակարգի մաս կազմել, ապա արտաքին գործառնություններ իրականացնող շահառուները ստիպված կլինեն տվյալ բանկերից իրենց հաշիվները տեղափոխել մեկ այլ բանկ կամ զուտ այդ գործառնությունների մասով դիմել այլ բանկեր։

Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ապա պետք է նշել, որ այս առումով փոքր-ինչ ռիսկային գոտում հայտնվել է ՎՏԲ բանկը։ Թեև բանկի կապիտալը ռուսական է , բայց այն Հայաստանում գրանցված է որպես առևտրային բանկ՝ այնպես,  ինչպես Հայաստանում գրանցված մյուս 16 բանկերը, հետևաբար,  այստեղ որևէ խնդիր չենք ունենա։ Բացի այդ,  Կենտրոնական բանկն ու ՎՏԲ-ի խորհուրդը հայտարարություն են տարածել, որ այս պահին որևէ սահմանափակում գործառնությունների համար չկա»,- ասաց փորձագետը։

Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է, թե ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա, որում, մասնավորապես, ասված է.

«SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրանացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։

ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա»։

Ինչ վերաբերում է Հայաստան եկող տրանսֆերտներին, Հայկ Բեջանյանը նկատեց, որ դա պետք է դիտարկել երկու բաղադրիչով։ Առաջինն, ըստ նրա, վերաբերում է Ռուսաստանի տնտեսության վատթարացմանը։ «Այսինքն, երբ վիճակը վատանա, մեր հայրենակիցները, որոնք աշխատում են ՌԴ-ում, բնականաբար ավելի քիչ գումար են աշխատելու, հետևաբար՝  Հայաստան եկող դրամական փոխանցումների հոսքը նվազելու է։

Երկրորդ բաղադրիչը կապված է ռուբլու փոխարժեքի հետ։ Եթե փոխարժեքը ցածր է, բնականաբար, ուղարկված ռուբլին փոխանակելու դեպքում ավելի քիչ դրամ կստանան։ Եթե առաջ ձևավորվում էր սպառումը այդ գումարների հաշվին, ապա հետագայում սպառումը նվազելու է, ինչը շղթայական էֆեկտով բերելու է ՀՆԱ-ի մեջ սպառման տեսակարար կշիռի կրճատմանը։ Այսինքն՝ այս երկու գործոններն ուղիղ ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,- ընդգծեց փորձագետը։

Հայկ Բեջանյանն անդրադարձավ նաև արտահանմանը՝ նշելով, որ Հայաստանի համար արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։  Ըստ նրա՝ ռուբլու փոխարժեքի տատանման արդյունքում հայկական արտադրանքը կվաճառվի ավելի թանկ գնով, եթե ապրանքը թանկ գնով վաճառվի, ապա ռուսական շուկայում ոչ մրցունակ կդառնա:
Այս առումով, փորձագետի գնահատմամբ, արտահանողները կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ 

Դրա լուծման տարբերակներից մեկը, Հայկ Բեջանյանի խոսքով, արտահանման դիվերսիֆիկացումն է, ընդորում՝ դա պետք է տեղի ունենա ոչ միայն երկրի կտրվածքով, այլ նաև ապրանքախմբերի։

«Պետք է սկսենք ավելի շատ երկրների հետ համագործակցել և ավելի շատ պատրաստի արտադրանք ունենալ մեր երկրից արտահանելու համար։ Իհարկե, սրանք հեշտ լուծվող  խնդիրներ չեն, սա պետք է  ամենօրյա, տնային աշխատանքի բաղադրիչի մաս կազմի, որ շարունակաբար խնդիր դնենք՝ ապահովելով ներառական տնտեսական աճ և դիվերսիֆիկացնենք մեր արտահանման կառուցվածքը։

Եթե այսօր այդ խնդիրն առկա է Ռուսաստանում, վաղն այն կարող է առաջանալ մեկ այլ երկրում, և մենք ամեն անգամ փաստի առաջ կկանգնենք։ Կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի այն, որ քայլեր ձեռնարկվեն դիվերսիֆիկացման ուղղությամբ։  Մասնավորապես, նոր շուկաներ, նոր գործընկեր գտնեն և արտահանման կառուցվածքում փոփոխություններ իրականացնեն»,- ասաց Հայկ Բեջանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}