Եվրախորհրդարանն ընդունեց ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը
Քիչ առաջ Եվրախորհրդարանում 635 «կողմ», 2 «դեմ» և 42 «ձեռնպահ» ձայներով ընդունվել է «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Խոսելով բանաձևի բովանդակության և քվեարկության արդյունքների մասին, Աշոտյանը նշեց, որ բանաձևն ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն։
«Բանաձևի առաջարկությունը, աշխատանքները, գաղափարը ծնվել է վերջերս։ Այն ունի «հրատապ բանաձևի» կարգավիճակ։ Այսինքն՝ նախապես պլանավորված չի եղել և ԵԽ նիստին ընդառաջ քաղաքական խմբերը, ֆրակցիաները այս բանաձևով սկսել են աշխատել»,- ասաց նա։
Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ բանաձևի «հոգևոր հայրությունը» պատկանում է պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանին, որը հսկայական աշխատանք է կատարել այս ուղղությամբ, նաև ՀՀԿ-ին։
«Այս բանաձևի մասին ադրբեջանական դեսպանատունն իմացել է, իմ տեղեկություններով, մարտի 2-ին և արդեն մարտի 3-ին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը մի հիստերիկ նամակ է ուղղել ԵԽ պատգամավորներին՝ պահանջելով այդ բանաձևում հանել, իր բնորոշմամբ, պրոհայկական ձևակերպումները և լցնել բանաձևն ադրբեջանական պրոպագանդիստական աղբով»,- պատմեց քաղաքական գործիչը։
Աշոտյանի խոսքով՝ ադրբեջանցիներն այս բանաձևի հետ կապված հիստերիայի մեջ են․ «Բանաձևում հստակ գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ են արվել»։
Նրա փոխանցմամբ՝ բանաձևի շուրջ քննարկումներն անցել են շատ բուռն։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կներկայացվեն Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարները
- Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը