Քաղաքական 17:21 14/03/2022 Հայաստան

Արդյո՞ք 1992-ից վեր ձևավորված Մինսկի խմբի մանդատից ենք դուրս գալիս, թե՞ մանդատի ներքո ենք մնում. Թևան Պողոսյան

«Շատ ու շատ հարցականներ, բացեր կան, ինչը բերում է  նրան, որ հազարավոր մեկնաբանությունների ուղղություն կարող է լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ում խնդրել ենք մեկնաբանել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Նա ընդգծեց՝ ամենալավն այն կլիներ, որ այս հայտարարության հետ միասին հրապարակվեին Ադրբեջանի 5 կետանոց փաստաթուղթն ու հայկական կողմից կարմիր գծերի փաստաթուղթը։

«ԱԳՆ-ն եթե այս հայտարարությունը սկսեր նրանից, թե ինչպես է Ադրբեջանն ուժեղացնում ճնշումները հայերի վրա, ինչպես է ցրտի մատնել արցախցիներին գազի խողովակի պայթեցման պատճառով, ու դրանից հետո դիմում են՝ խնդրանքով նաև այս հարցերը պետք է  ներառվեն քննարկման մեջ, միգուցե կարելի էր ընկալել, որ կա ինչ-որ տրամաբանություն, թե չէ ավելի շատ ոնց որ պատասխան է Ադրբեջանին, այն էլ վստահ եմ, որ Ադրբեջանն իր պատասխանները տվել է օրեր առաջ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլին էլ ասել է՝  համարում է երկու կողմերն առանց միջնորդների պետք է բանակցեն»,- ասաց Թ.Պողոսյանը։

Այնուհետև քաղաքական գործիչը հարցադրում արեց՝ արդյո՞ք հայտարարվել է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը փոփոխության է ենթարկվում, քանի որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը.

«Արդյո՞ք մենք 1992 թվականից ի վեր ձևավորված Մինսկի խմբի մանդատից ենք դուրս գալիս, թե՞ մանդատի ներքո ենք մնում, որովհետև այդ մանդատի ներքո արցախյան հակամարտության կարգավորումը պետք է լիներ, որի ավարտը նույն ձև պետք է պայմանավորված լիներ խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ։ 

Հիմա ասում ենք՝ Մինսկի խումբ, դա առանձին դիտարկի, քանի որ դրա հետ միասին Հայաստանի ներկայացուցիչներն ասում են արցախյան հակամարտությունը չի ավարտվել,  այս դեպքում մի հատ առանձին նոր նախաձեռնությո՞ւն է ձևավորվելու։ Իրենք Մինսկի խմբի համանախագահություն են կոչվում 1994 թվականի ԵԱՀԿ հաստատված մանդատի ներքո, որը խոսում է արցախյան հակամարտության մասին։ Հիմա մենք արցախյան հակամարտության տեսակետը որտե՞ղ ենք թողնում։

Եթե նոր նախաձեռնություն է, լավ կլինի հանրությունը տեղեկացված լինի Ադրբեջանի ԱԳ նախարարի ասած 5 կետանոց փաստաթուղթն ինչի մասին է, և դրա հետ միասին նշվի թե մենք ինչ ենք ասել»։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, վերջին հանդիպումից հետո ինքը գիտակցում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առանց որևէ երրորդ կողմի բանակցեն։ Թ. Պողոսյանը նաև հիշեցրեց Չավուշօղլուի այլ հայտարարություններ՝ հատուկ ներկայացուցիչների նշանակման, նրանց հանդիպման, Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության մասին, որոնք սկզբում մեզ մոտ հերքում էին, հետո ասում էին՝ կիրազեկենք, հետո ստացվում էր, որ ճիշտ հայտարարություններ է արել։

«Եթե այդպես է, ես չգիտեմ՝ ինչի՞ն հետևեմ։ Վերջին ամիսների պրակտիկ փորձը ցույց  է տվել, որ այն, ինչ ասում է  թուրք ԱԳ նախարարը, ի վերջո տեղի է ունեցել։ Իր ասածով՝ պետք չէ ոչ մի երրորդ կողմ, Հայաստանն ու Ադրբեջանը թող նստեն, իրենք բանակցեն, կարո՞ղ է վերջում դա էլ է իրականություն դառնալու և հիմա Մինսկի խմբին դիմելը առ ոչինչ է լինելու։ Ցավոք սրտի, փաստերի վրա հենվելով՝ ավելի շատ այս մոտեցումն է  ձևավորվում»,- ասաց Թ. Պողոսյանը։

Մյուս կողմից, ըստ նրա,  հաշվի առնելով այսօրվա առճակատային իրավիճակը Մինսկի խմբի անդամ երկրների ճամբարում,  հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ներքո է Մինսկի խումբը ձևավորված և ԵԱՀԿ-ի դիրքորոշումը նույն Մինսկի խմբի համանախագահող մի երկրի վերաբերյալ, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորն այսօրվա դրությամբ, ապա մի քիչ անհասկանալի է՝ արդյոք այս նախաձեռնությունը համաձայնեցված է եղել ռազմավարական դաշնակցի հետ, ռազմավարական դաշնակիցն արդյո՞ք պատրաստ է նորից այս հարցը տանել ԵԱՀԿ ու ինքը մասնակցել  ԵԱՀԿ գործընթացներին։

«Մի շարք այլ հարցեր կան, բացի նրանից, որ պարզապես արել ենք հայտարարություն, որ ասենք՝ մենք ցանկանում ենք անպայման երրորդ կողմի կամ միջնորդի դերակատարում լինի մեր բանակցություններում»,- ասաց Թևան Պողոսյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}