Քաղաքական 16:52 25/03/2022 Հայաստան

Ամեն ինչ ռուսի վրա գցելո՞վ է. Շարմազանով

«Այն, ինչ արվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Թուրքիայի հովանավորությամբ, հետևանքն է Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի հետևողական անգործության, հակապետական ու հակազգային քաղաքականությանը»,-  Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ այս իշխանությունը փոխանակ ամրապնդներ անվտանգությունը, հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, վերակազմավորեր բանակը, զենք-զինամթերք գնել, ի՞նչ են արել կամ վերջին 1,5 տարում այս իշխանությունն իր առաջնորդի գլխավորությամբ քանի՞ անգամ է պաշտպանել ազգային շահը։ 

«Եթե Նիկոլ Փաշինյանը երբեք չի խոսել ադրբեջանական օկուպացիայի մասին, խորհրդարանում հրաժարվում է Շուշին ու Հադրութը օկուպացված համարել, ոչ մի միջազգային հարթակում Ադրբեջանի հանցագործությունների մասին չի խոսում, եթե խորհրդարանական իշխանական դիվանագիտությունը տարբեր միջազգային հարթակներում չի բարձրաձայնում Ադրբեջանին սանկցիաների տակ մտցնելու հարցը, չի ասում՝ Ադրբեջանը հանցագործ պետություն է, այլ այս ամեն ինչը մի կողմ դնելով ասում է՝ ինձ համար գլոբալ առումով ընդունելի են Ադրբեջանի 5 կետերը, ի՞նչ էիք սպասում Ադրբեջանից: Այս իշխանությունը դարի նվեր է Էրդողանի ու Ալիևի համար: Թուրքերն ու ադրբեջանցիները եթե 1000 տարի երազեին, Հայաստանում նման  անգործունյա, հակապետական իշխանության չէին գտնի»,- ասաց  քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսակետը հետևյալն է՝ «մեր պաշտպանությունը մեր անպաշտապնության մեջ է», այսինքն մենք ոչինչ չենք անում, գնում ենք խաղաղության, բայց թուրքը պատրա՞ստ է խաղաղության:

«Թուրքը խաղաղություն չի ուզում, ասում է՝ հանձնվիր: Ազգերն ապրելու համար պետք է պատրաստ լինեն ինքնապաշտպանվել, անվտանգությունն ապահովել։ Ամեն ինչ ռուսի վրա գցելո՞վ է: Հիմա էլ ասում են՝ ռուս խաղաղապահները թող գնան: Ռուս խաղաղապահները որ գնան … Դա տրամվայ չի, ոչ էլ տրոլեյբուս, որ ռուսները գնան, զիջեն ամերիկացիքին կամ եվրոպացիքին: Ռուսները, որ գնան, ո՞վ է մտնելու։ Թուրքը: Այսօր լավ է, վատ է, այս գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունը վաղուց ձեռքերը լվացել է Արցախից»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, մի բան պետք է գիտակցել՝ մի իշխանություն, որը պարտվողական է,  չի կարող երկրին խաղաղություն բերել, սա թուրք-ադրբեջանական տիրապետության տակ ապրել է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները նույնպես ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը, նա նշեց. «Այո, նախկիններն էլ են ընդունել տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց նախկինները դրանից առաջ ասել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և նախկինների համար թիվ մեկ ամենակարևոր խնդիրը եղել է ինքնորոշման իրավունքի իրացումը: Պատերազմից հետո երբևէ լսե՞լ եք այս իշխանությունների բերանից, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումն այլընտրանք չունի, և Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Այդ մեսիջները նաև Ադրբեջանում և Թուրքիայում են չէ՞ լսում։  Կամ ո՞նց կարելի է ասել՝ մենք Ադրբեջանի 5 կետերին համաձայն ենք»։

Հարցին, թե ինչո՞ւ ռուս խաղաղապահներին չի հաջողվում ադրբեջանցիների սադրանքները զսպել, ՀՀԿ-ական քաղաքական գործիչը պատասխանեց. «Ես ռուս խաղաղապահների փոխարեն չեմ կարող, բայց ինձ հայտնի չէ աշխարհում որևէ խաղաղապահի կոնտինգենտ, որը 100 տոկոսով կարողանում է իր վրա դրված պարտականությունները կատարել: Ինձ համար անհասկանալի և անընդունելի է անել հայտարարություններ, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությանը կսպառնա։

Ռուս խաղաղապահներն այստեղ հրավիրատոմսով չեն եկել, որ գնան, եթե չգային, ամբողջ Արցախը կլիներ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ասել»:

Նա չհանաձայնվեց այն դիտարկանը, որ  իշխանության մեջ  այսօր ավելի շատ ռուսամետությունն է. «Նրանք ոչ ռուսամետ են, ոչ արևմտամետ են, նրանք աթոռամետ են։ Պարզապես եթե այսօր իրենց աթոռի համար անհրաժեշտ է  սիրաշահել Արևմուտքին,  կսիրաշահեն Արևմուտքին, եթե անհրաժեշտ է  սիրաշահել հյուսիսին, կսիրաշահեն հյուսիսին… անհրաժեշտ է  սիրաշահել Ադրբեջանին ու Թուրքիային, կսիրաշահեն այդ երկրներին։ Այս մարդիկ գաղափարազուրկ,  ապազգային ուժ են»։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս իրավիճակից ելքը իշխանափոխությունն է, բայց չգիտի՝ ինչպես։

«Հայաստանում ընդդիմությունը բավականին բազմաշերտ է: Իմ կոչը իմ ընդիմադիր գործընկերներին հետևյալն է՝ պահեք ձեզ ՀՀԿ-ի նման: Այսինքն՝ վերմակը ձեր վրա մի քաշեք, բոլորիս է վերաբերվում, և համախմբվեք գաղափարի շուրջ: Որովհետև եթե ամեն մեկս մեզ փոքրիկ Բոնապարտի տեղ ենք դնում, մարդիկ կարող են ասել, որ սա ոչ թե հայրենիքի փրկության խնդիր է, այլ իշխանության կռիվ է:  Դրա համար մենք ասել ենք, որ իշխանության ռևանշ չենք ուզում, մենք քաղաքականությունից կուշտ ենք, մեր խնդիրը մեր 30-ամյա երազանքն անվերապահ չկործանելն է»,- ասաց քաղաքական գործշիչը։

Նա նաև նշեց, որ այս իշխանություն կոչվածը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  հայեցակարգային առումով դեմ է երրորդ հանրապետության ծնունդի հայեցակարգին.

«Երրորդ հանրապետությունը ղարաբաղյան շարժման ծնունդ է, անկախության հռչակագրի ծնունդ է,  իսկ անկախության հռչակագրում ցեղասպանության միջազգային դատապարտումը բոլոր իշխանությունների սուրբ պարտականությունն էր։ Այս մարդիկ մսխեցին  ղարաբաղյան շարժումը, չեն խոսում ինքնորոշման իրավունքի իրացման և Շուշին հայկական լինելու մասին, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ… Արարատ Միրզոյանի վերջին այցն էլ ձեզ վկա.  չեմ լսել, որ այնտեղ Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին խոսք լիներ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}