Քաղաքական 12:23 14/04/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Կայուն խաղաղության ճանապարհը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը,  որը հրապարակում ենք ամբողջությամբ.

1. Վարչապետը երեկ ազդարարեց Հայաստանի պատմության նոր էջի մասին։ Հին կյանքն արդեն չկա. սա պետք է հասկանան բոլորը։ Նոյեմբերի 9-ից հետո ապրիլը 13-ը դառնում է նոր պատմական տարեթիվ։

2. Այդ ելույթից հետո Նիկոլը չի կարող ղեկավարել պետությունը։ Գտնվելով հոգեբանական ահռելի ինքնաճնշման տակ՝ նա թույլ է տվել ձևակերպումներ, որոնցից հետո անհնար է պետության ղեկին մնալը։ Կարծում եմ՝ ինքն էլ դա գիտակցում։ Այժմ պետք է գտնել սահուն, խաղաղ ելքեր։ Հակառակ դեպքում կունենանք պետության հրաժարականը։

3. ՔՊ խմբակցությունը ծափահարել է ելույթին, մասնավորապես՝ հետևյալ ձևակերպմանը. «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը. իհարկե, առանց զոհերի»։ Ծափահարողները, հետևաբար, կիսում են պատասխանատվությունը։ Այս և այլ ձևակերպումներին ծափահարողները կորցրել են իշխող քաղաքական ուժ լինելու  բարոյական լեգիտիմությունը։ Հետևաբար՝ նոր ԱԺ-ի կամ նոր մեծամասնության խնդիրը օրակարգային առաջնահերթություն է։ Այս ԱԺ-ն չի կարող շարունակել իր ընդունած օրենքներով կարգավորել պետության կենսագործունեությունը։Այս Աժ-ն չի կարող նախիկինի պես գործել։

4. Կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է վտանգավոր քայլերի՝ նոր ներհայկական պառակտման և բարիկադավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների արկածախնդրային սրման և այլն։ Դատելով նախօրոք պատրաստած մի քանի հարցից և ելույթից՝ իշխանությունը Հայաստանում կարող է սկսել հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական արշավ։ Նման տպավորություն համենայնդեպս կա։ Տա Աստված, որ ես սխալվեմ, հակառակ դեպքում դա լինելու է անհավանական ողբերգություն։ Վստահ եմ, ՔՊ-ի պատգամավորներից շատերը չեն ընկալել այս տենդենցը, բայց կարող են առանց գիտակցելու տրվել թիմակից մի քանի վերջացած սրիկաների ազդեցությանը։ Պետք է հստակ զգուշացնել, որ սա Նիկոլին ծափ տալը չէ, որ մի պահից մոռացվի-գնա, սա ծանր հանցագործություն է՝ ողջ երկրի ու ողջ ժողովրդի դեմ, որի մեջ երբեք և ոչ մի պայմաններում չի կարելի մտնել։

5. Երկրում պետք է փոխվի ընդդիմադիր գործունեության ձևաչափը, որոշումների կայացման մեխանիզմը, որովհետև երեկվանից փոխվել է իրավիճակը։ Նիկոլին անիծելը քաղաքականություն կամ պետական գործունեություն չէ։

6. Ելույթին արձագանքի առանձին ուղղություն էր մինչև 2018  թվականի բանակցային  բարվոք պատկերը ներկայացնելը, բայց դրանով հիմա որևէ խնդիր չի լուծվում։ Դա արդեն պատմություն է։ Պատմություն են նաև արդեն Կազանը, Քի Վեսթը, Լավրովի պլանը, Տեր Պետրոսյանի հայտնի հոդվածը. դրանց հիշատակումներով այլևս ոչինչ չի փոխվում և փրկվում։ Մեր խնդիրը հիմա ապագա´ն փրկելն է, և ոչ՝ անցյալը։

7. Պետք է լինել խիստ պրագմատիկ և ընդունել, որ Նիկոլի պաշտոնանկությունը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումների առատություն։ Ռիսկերը չափազանց մեծ են, և մեծ հաշվով մենք լավ սցենարներ չունենք։ Առավելագույնը, որ կարող ենք ստանալ, վատագույնից խուսափելն է։ Բայց դրա համար համազգային կոնսոլիդացիա է պետք, սոլիդ իշխանություն, և ահռելի գրագետ ջանքեր։

8. Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։

9. Ստեղծված պայմաններում պետական մտածողությունը տալիս է մեկ ճիշտ տարբերակ՝ գնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հանդարտացման, և զուգահեռ՝ ինքնապաշտպանվելու պոտենցիալի մեծացման, անվտանգության նոր մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։ Սա է միակ իրատեսական տարբերակը։ Պետք է գնալ Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, պետք է ունենալ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով։ Պետք է գնալ  Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակության, ստրատեգիական ծրագրերի հաստատման ուղղությամբ, Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգի և  հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհով։ ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն  օրակարգով։ Պարզ ասած՝ մեզ պետք է ժամանակ՝ մինչև կկայունանա միջազգային դրությունը, մինչև հայ ժողովուրդը դուրս կգա նվաստացած և հյուծված հոգեվիճակից, մինչև կվերականգնվի մեր պաշտպանական համակարգը, մինչև տարածաշրջանում մի բան կփոխվի։ Սա անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան՝ «անհապաղ» զիջումների գնալը, բայց սա է միակ ճիշտ լուծումը։ Եվ սա պետք է լինի Նիկոլի ելույթին այլըտրանք քաղաքական միտքը։

10. Իշխանությունը գնում է «խաղաղություն՝ խոշոր զիջումներով» տարբերակով։ Սա բերելու է խոշոր պետական փլուզումների, լուրջ աղետի։ Հայաստանը վերածվելու է թույլ, մշտական քաոսի մեջ ապրող, անկայուն մի կիսապետության։ Ո՞րն է սրա այլընտրանքը։ Ընդդիմադիր կամ ոչիշխանական համակարգի առաջարկած այլընտրանքը պետք է լինի «Կայուն խաղաղություն՝ ազգային շահերի պաշտպանությամբ» գաղափարը, որը գրեթե նույն է, թե «Արժանապատիվ խաղաղությունը»։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, բայց միակ տարբերակն է՝ պետությունը պահելու համար։

11. Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական հոսանքի, որը հանդես կգա նոր ասելիքով, նոր բանաձևերով, ու կներկայացնի հետպատերազմյան Հայաստանի այլ տեսլական, վերականգնման ծրագիր։

12.  Հետաքրքիր գաղափար է համայկական վեհաժողովը՝ հայ ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և համահայկական նոր օրակարգի մշակման համար։

13. Չափազանց կարևոր է Արցախի համար հումանիտար խոշոր ծրագրի մշակումը։ Պայմանական ասած՝ «Խաղաղ Արցախ» անվանումով ծրագիրը, որը կունենա զգալի հոգեբանական, նյութական և հեռանկարային նշանակություն Արցախի բնակչության համար, և որը  խիստ կարևոր է՝ ընկալելի կլինի միջազգային հանրության համար և կստանա աջակցություն»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:44
Ես չեմ հասկանում՝ էդքան վախեցա՞ծ են ՀՀ երկրորդ նախագահից, թե՞ ինձնից․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}