Իրավունք 17:45 15/04/2022 Հայաստան

Դատախազություն. Հայտնաբերվել են կշեռքների վրա ստուգաչափման կեղծ դրոշմապիտակներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ չնայած հարուցման պահին նշված ընկերությունների և Ա/Ձ-ի կշեռքները դրոշմակնքվել են «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցների կողմից, սակայն մինչ այդ պահը ստուգաչափման և դրոշմակնքման հայտեր ընկերությունները և Ա/Ձ-ն ներկայացրած չեն եղել:

«Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ նախկին տեսուչն իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում և չի առարկել իր նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, ինչը հաշվի առնելով քրեական գործի վարույթը կարճվել է: Նշված տեսուչն ազատվել է աշխատանքից:

Ըստ աղբյուրի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաննների դատախազությունում նշված քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցավոր խախտումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, պարզվել է, որ մինչև 2018թ. «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում գործել են անհատականացման նվազագույն հնարավորություն չտվող, անգամ բովանդակության մեջ տարեթիվ չպարունակող դրոշմակնիքներ, չօգտագործված և ոչնչացման ենթակա դրոշմակնիքները ժամանակին չեն ոչնչացվել: Այս հանգամանքները հնարավորություն են տվել դրանք ապօրինի շրջանառել մինչև տարեթվերով անհատականացնելը և առանց պատշաճ վերահսկողություն ենթադրող հաշվառման: Դրանց ապօրինի շրջանառությունը շարունակվել է նաև տարեթվերով անհատականացնելու ընթացակարգի կիրառումից հետո, քանի որ քննության առարկա վերոնշյալ դեպքերում փակցված են եղել տարեթվով անհատականացված դրոշմակնիքներ, սակայն դրանք փակցվել են առանց համապատասխան սպառողի կողմից հայտ ներկայացնելու:

Բացի այդ, «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առնվազն Երևան քաղաքում սպասարկում իրականացնող տեսուչների միջև չկա հստակ աշխատանքի բաժանում ըստ քաղաքի վարչատարածքային տարանջատման: Այդ պայմաններում կոնկրետ տեղերի չափիչ սարքերի ստուգաչափման, հետևաբար նաև դրանց համար պատասխանատվություն կրող, հնարավոր իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանք կատարած տեսուչի անհատականացումը, հայտնաբերումը դառնում է խնդրահարույց:
Վերոնշյալին գումարվում է նաև այն, որ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն համալրված չէ սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների և դրանց շտկման համար անհրաժեշտ թվային էլեկտրոնային այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա առանց բարդության վերահսկել ահռելի ծավալ ենթադրող շուկան և այդ ծավալի շրջանակներում բացառել հիմարկի տեսուչի և սպառողի միջև սարքերի ստուգաչափման հետ կապված ապօրինի գործողությունների կատարմանը միտված հարաբերությունները:

Հաշվի առնելով հանցագործության համար նպաստավոր պայմաններ ստեղծող նշված խնդիրները վերացնելու կարևորությունը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին:

Միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Չափագիտական ազգային ինստիտուտ»-ի տեսուչների աշխատանքի արդյունավետության և վերահսկելիության մակարդակը բարձրացնելու, ստուգաչափումների և դրոշմակնքումների գործընթացն առավել կանոկանակարգված դարձնելու համար տեսուչների միջև աշխատանքի բաժանումը կատարել այլ առաջին հերթին ըստ վարչատարածքային բաժանումների:

Անհրաժեշտ է համարվել նաև սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների, դրանց շտկման թվային համակարգի ներդրման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումը՝ հետագայում պատասխանատու աշխատակիցների, սպառողների վարքագծի վրա զսպողական ազդեցություն ունենալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, իսկ հանցագործությունների արձանագրման դեպքում դրանց բացահայտումն առավել դյուրին դարձնելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}