Հայ բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
« 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան