Քաղաքական 17:48 02/05/2022 Հայաստան

Քաղաքական առումով սա կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի փորձ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի. Ղազինյան

«Մենք այսօր առավոտից ականատես եղանք, որ կարմիր բերետավորների, սև բերետավորների շարքերում  կային անձինք, ձեռնպահ կմնամ նրանց ոստիկան անվանելուց, ովքեր գործում էին ամենաբռի, ամենախուլիգանավարի վարքագծով»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ երբ բերման ենթարկվածների հետևից գնում են ոստիկանական բաժանմունքներ,  ականատես են լինում իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող ոստիկանների, կարելի է  ֆիքսել բազմաթիվ ոստիկանների լուռ անհանգստությունը կապված մեր երկրի զարգացման, ապագայի հետ, ինչը չեն կարող ասել կարմիր ու սև բերետավորների շարքերում առանձնացող մի քանի խուլիգանի հետ կապված, որովհետև այն բռնությունը, որ նրանք կիրառում են հավաքների ազատության իրավունքն իրացնող մարդկանց նկատմամբ, պարզապես անթույլատրելի է։

«Մի կարևոր շեշտադրում եմ ուզում անել. որքան էլ մեր երիտասարդներին մարմնական վնասվածքներ պատճառեն, որքան էլ փորձեն  իրենց այդ գործողություններով հաճոյանալ իրենց շեֆին, արդյունք չի տալու։

Մեր երիտասարդներից մեկը ոստիկանների գործողությունների հետևանքով կողոսկրի կոտրվածք էր ստացել, բայց հիվանդանոցից դուրս գալուց հետո շտապել է Ֆրանսիայի հրապարակ, միացել մեզ»,- ասաց Է.Վարդանյանը։

Նա նշեց, որ իրենց ակցիաների ընթացքում բազմաթիվ մեքենաներ կանգնել են ու ողջունել այդ գործողությունները, թեև եղել են բացառություններ։

«Հետևաբար, առանձին ոստիկանների գործողությունները, որոնք իրենց խուլիգանի պես են պահում, չի ունենալու որևէ արդյունք, հետևանք։ Այդ ոստիկանները, ինչպես իրենց շեֆն է ասում, հատ առ հատ պատասխան են տալու, ենթարկվելու են պատասխանավության՝ կլինի այսօրվա իշխանության օրոք, թե շատ կարճ ժամանակ անց  նոր իշխաության օրոք։ Նրանք պատասխան են տալու բոլոր ատյաններով, նրանց նմանները պարզապես իրավունք չունեն գտնվել ոստիկանության շարքերում, նրանք  արատավորում են այն ոստիկաններին, ովքեր գիշերը պահպանում էին մեր անդորրը, հանգիստը»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց, որ ոստիկանների գործողություններում եղել են օրինախախտումներ, ոչ հիմնավոր ֆիզիկական ուժի գործադրման կոնկրետ դեպքեր. «Քաղաքական առումով ես սա կբնորոշեմ որպես իշխող վարչախմբի փորձ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ խոսացող, հանդես եկող, պայքարող ցանկացած մարդու դեմ»։

Անդրադառնալով ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի ձերբակալությանը, Ա.Ղազինյանն ասաց, որ ակնհայտ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով  է կազմակերպված նրա ձերբակալությունը և նրան կրկին անգամ կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու քննչական մարմնի որոշումը։

«2020 թվականի նոյեմբերի 9-10 իրադարձություններով Գերասիմ Վարդանյանն անցնում է քրեական գործով, մեկ անգամ ԱԱԾ քննչական մարմինը փորձել է  հասնել կալանավորման, սակայն դատարանը չի բավարարել  միջնորդությունը, հիմա նոր քաղաքական իրողությունների պայմաններում ԱԱԾ-ն կրկին փորձում է  մեկուսացնել պայքարի շարքերից մեր նվիրյալ տղերքից երևի թե ամենաակտիվներից մեկին։ Սա որակում եմ որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված ձերբակալություն, ապօրինություն, որպես պայքարին խոչընդոտելու և այն թուլացնելու քաղաքական փորձ»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ ընդգծելով, որ դա որևէ կերպ չի կարող ազդել պայքարի դուրս եկած մեր քաղաքացիների ոգու և հանձնառության վրա։

«Որքան էլ ձերբակալեք, բերման ենթարկեք, միևնույնն է՝ պայքարը չի ավարտվելու, ի հեճուկս  թուրք-ադրբեջանական  գործակալական ցանցի ավելի ուժեղանալու է ու հասնելու է տրամաբանական ավարտին։ Այս ոգին որևէ մեկին չի հաջողվի կոտրել»,- նշեց Արթուր Ղազինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}