Տոտալ անբարոյականություն, անառակի որդիություն է, նոր մահացած մարդուն պիտակավորելը.Արմեն Աշոտյան
«Իշխանական սրիկաները հետևողականորեն շահարկում են նաև մեր հայրենակցի մահը: Իրենց լկտիաբար սպասարկող գրչակները, գրպանային լրատվամիջոցները, կեղտոտ տեղեկություններ են նետում դաշտ, ըստ որի, իբր թե, քաղաքացին թմրանյութերի ազդեցության տակ է եղել, դրա համար է մահը վրա հասել»,-Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ կապի միջոցով հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով շուրջօրյա հանրահավաքի հրապարակում բողոքի ակցիա անցկացնող քաղաքացու մահվան դեպքին:
Աշոտյանը տեղեկացրեց, որ Կարեն Ավագյանը, որը դատական բժիշկ է, իրեն հստակ նկարագրել է, որ ցանկացած հանկարծամահության դեպքում տեղի է ունենում դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում տրվում են մի շարք հարցերի պատասխաններ՝ թե տվյալ մարդը մինչև մահանալն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործե՞լ է, թե ոչ, մահը բռնությա՞ն հետևանք է, թե ոչ, եթե՝ բնական է, ապա ո՞ր պատճառներով:
«Տոտալ անբարոյականություն, անառակի որդիություն է, նոր մահացած մարդուն պիտակավորելը՝ մինչև դատաբժշկական փորձաքննության արդյունքները»,-հայտարարեց Աշոտյանը և նկատեց, թե ինչ կեղտոտ քայլերի են գնում իշխանությունները, երբ շահարկում են մահացածի դեռևս չսառած մարմինը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում շտապ օգնության մեքենայի հերթապահություն իրականացնելու համար կսպասեն կազմակերպիչների դիմումին
- Աշոտյան. Ինչո՞ւ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչո՞ւ
- Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից սրտի կանգով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց