Գրիգորյանը հույս հայտնեց, որ Ալիևը հնարավորինս քիչ կհնչեցնի Երևանը և Հայաստանի մյուս տարածքները Ադրբեջանին պատկանելու մասին հայտարարությունները
«Սյունիքում կամ ընդհանրապես Հայաստանի տարածքում ոչինչ չի փոխվել, և եթե Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա նկատի ունի, ապա կարելի է ասել, որ նման իրողությունը մեզ համար ընդունելի է»,-պատասխանելով Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցքի» իրողություն լինելու մասին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եթե Ալիևը նկատի ունի ստեղծված իրավիճակը, և դրանից ելնելով կարող է պնդել, որ դա իրականություն է, ապա այն Հայաստանի համար ընդունելի է:
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հույս հայտնեց, որ նման հայտարարությունները հնարավորինս քիչ կհնչեն։
«Խոսքը հայտարարությունների մասին է, որ Երևանը և Հայաստանի մյուս տարածքները պատկանում են Ադրբեջանին»,-պարզաբանեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան