Շանգալի ռմբահարման հետևանքով միայն այսօր 3000-ից ավել եզդի նորից փախստական է դարձել
Իրաքի բանակը ռմբակոծության է ենթարկում եզդիաբնակ Շանգալի մարզը: Պահանջում են լուծարել եզդիական ինքնապաշտպանական ուժերը:
«Սա այն դեպքում, երբ իրաքի բանակը 2014-ին քրդերի հետ միասին փախուստի դիմեցին, որի պատճառով եզդիները ցեղասպանության ենթարկվեցին: Եզդիական ինքնապաշտպանական ուժերը ձեւավորվել են հենց ցեղասպանությունից հետո:
Շանգալի ռմբահարման հետևանքով միայն այսօր 3000-ից ավել եզդի նորից փախստական է դարձել: Ճիշտ է Հայաստնի խնդիրներն էլ են շատ, բայց ուզում ենք Իրաքի դեսպանատան առաջ բողոքի ակցիա իրականացնել: Կլինեն մեզ միացողներ: Եթե այո, խնդրում եմ գրեք»,- գրել է Հայաստանի Սինջար եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական օդուժը եզդի երեխայի է վիրավորել Շանգալի հարավում, կա 10 զոհ
- Շանգալի հարավում 11 զանգվածային գերեզման է հայտնաբերվել
- Օղակաձև զբոսայգում հուշարձանը նվիրված է Շանգալի զոհերին
- Վտանգված են նաև Սիրիայի փախստական եզդիները. Բորիս Մուրազի
- Ամո Շարոյան. Ստեղծել Շանգալի եզդիների ինքնավար Հանրապետություն՝ խաղաղապահ ուժերի հսկողության ներքո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան