Քաղաքական 12:25 09/05/2022 Հայաստան

Իշխանութունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին. Սեյրան Օհանյան

«Տարիներ առաջ իրականացված  «Հարսանիք լեռներում» օպերացիան՝ Շուշիի ազատագրմամբ պատմական էր մեր համար, որովհետև այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է»,-Մայր Հայաստանի հուշարձանի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և շնորհավորեց ողջ ժողովրդին, կամավորներին, երկրապահներին, ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ ողջ անձնակազմին Մայիսի 9-ի կապակցությամբ:

Նա հիշեցրեց, որ հայկական հինավորց քաղաքի՝ Շուշիի գրավմամբ նաև ցամաքային կապ ստեղծվեց Արցախի և Հայաստանի միջև:

«Այն նաև ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորների միջոցով, բայց ռազմական գիտության կանոնների համաձայն՝ սկսած հետախուզությունով, վերջացրած գործողություններով»,-հայտնեց պաշտպանության նախկին նախարարը՝ արձանագրելով, որ 30 տարի առաջ այս օրերին կար ռազմական համապատասխան գիտելիքներ և կադրային սպաների բազան:

Նկատելով, որ Շուշիի ազատագրումը հիմք հանդիսացավ համաշխարհային ոգևորության և հետագա հաղթանակների համար՝ նա հայտնեց, որ այն նպաստեց  Հայաստանի և Արցախի բոլոր ոլորտների միացմանը և փոխինտեգրմանը:

«44-օրյա պատերազմից հետո կարծես թե այդ Եռատոնը խլեցին մեզանից: Բայց այս ամենից պետք է հետևություն անել և դասեր քաղել: Վերջին պատերազմի ընթացքում եղել են հերոսություններ և քաջագործություններ, բայց պետք է նաև դասեր քաղել: Նախ այն, որ պետական կառավարման համակարգը  չի կարողացել պետությունը փոխանցել ռազմական ռելսերի վրա: Օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբվել և վերահսկողություն իրականացնել: Պետական կառավարման համկարգերը չեն կարողացել համախմբել մեր ներուժը, թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ այլ առումով»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով դատաիրավական համակարգում էլ է թերություններ եղել, բացակայել է կարգ ու կանոն հաստատելու վճռականությունը:

«Հետագայի համար մեր ողջ ժողովուրդը պետք է դասեր քաղի, եթե այսօրվա իշխանությունները չեն ցանկանում դրանից դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին, իսկ եթե իրենք այն չեն ցանկանում, ապա պետք է հեռացնի այս իշխանություններին: Մեր դիմադրության շարժումն այս Եռատոնը, նախկին հաղթանակների ոգին վերականգնելու  համար է: Մեր ամբողջ պատմության ընթացքում մեզ միշտ հարվածել են և  դրանից մենք գոտեպնդված ենք դուրս եկալ: Այսօր էլ գոտեպնդված ենք: Այսօր այս դիմադրության շարժմամբ վերականգնում ենք, բարձրացնում ենք պետության ոգին, ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս՝ մեր արժանապատվությունը պահելու համար»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և հավելեց. «Այս շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն հանրային ճնշումը ուժեղացնենք և ստիպենք այս իշխանություններին հեռանալ, քանի որ նրանց գործողությունները գտնվում են մեր թշնամիների ճնշման տակ: Իզուր չէ համաշխարհային պատմությունը փաստում, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան: Այս իշխանութունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են պնդել, որ գնալու են խաղաղության մեր հարևանների հետ, որոնք այնուամենայնիվ, չեն ուզում մեր հետ հարևան լինել, այլ ցանկանում են մնալ հակառակորդ՝ իրենց հայատյացությամբ և ռազմական հռետորաբանությամբ»:

Պաշտպանության նախկին նախարարը համոզմունք հայտնեց, որ միասնաբար հնարվոր է վերագտնել երբեմնի հաջողությունները և վերականգնել հաղթողի ոգին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}