Քաղաքական 15:35 21/05/2022 Հայաստան

Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես Արթուր Վանեցյանին. Բաբայան

«Այս իշխանության գործողությունները, որոնք հիշեցնում են 90-ականների հայտնի ռեպրեսիաները, շատ կանխատեսելի ու պրիմիտիվ են»,- ոստիկանության մեջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ՝ անդրադառնալով  այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանի խուզարկությանն ու դրանից հետո նրան բերման ենթարկվելուն, թեև որևէ բան չէին հայտնաբերել այդ գործողության ժամանակ։

Նրա խոսքով, այն պահից, երբ որոշ իշխանական պատգամավորներ սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող էր  տալիս մուրացկաններին, օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ են անելու։

«Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այս իշխանությունը գնալու է մինչև վերջ ռեպրեսիաների ճանապարհով»,- ասաց Բաբայանը։

Նա ընդգծեց, որ Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ընդհանրապես հիմնավորում չունի։

«Երբ գնացել են բնակարանը խուզարկելու, Արամին կանչել են, Արամը գնացել է։ Դրանից առաջ էլ ոստիկանությանում է եղել, բացատրության է տվել։ Իրավապահ մարմինները, որ պահին հրավիրել են Արամին հարցաքննության կամ մեկ այլ գործողության, նա ներկայացել է։ Գործ ունենք նենգության, չարության հետ։

Այստեղ ոչ ոստիկանությունը, ոչ քննչական կոմտեն, ոչ քննիչը կամ ոստիկանն ընդհանրապես որոշիչ չեն, որոշում է մեկ հոգի, անունն է Նիկոլ մահաբեր, ինչպես կասի, այնպես կանեն։ Անպայման հետևողական պետք է լինենք, որ այս իշխանությանը վռնդելուց հետո այդպիսի քննիչներն անպայման ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արսեն Բաբայանը։

Նրա խոսքով, եթե հիմա սա իրականացվում է  ընդդիմադիր գործիչների ընկերների, հարազատների նկատմամբ, ապա սա կամաց-կամաց իրականացվելու է բացարձակ բոլորի նկատմամբ, ցանկացած մեկի, ով գործ կունենա իրավապահ մարմինների հետ։

«Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես պարոն Վանեցյանին։ Բնականաբար, նրանց խնդիրը հենց պարոն Վանեցյանի հետ է։ Նրանց վատ ուղեղներում Արթուր Վանեցյանին վնասելու ձև են գտել։ Գաղտնիք չէ, որ Արամը պարոն Վանեցյանի ընկերն է, բացի օգնական լինելուց»,- նշեց նա։

Բաբայանի խոսքով, կարևորն այն, որ և Արամը, իրենք և իրենց բոլոր ընկերները, մեծ հաշվով թքած ունեն այս բոլոր գործողությունների վրա, դրանք չեն կարող վախեցնել, ընկճել իրենց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:25
Արկղերով կանեփի թփեր՝ Շիրակում
Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք Գյումրիից Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Սոչիում հանգստացողներին զգուշացրել են պտտահողմի հավանականության մասին
Սոչիի վարչակազմի ներկայացուցիչները հանգստավայրի բնակիչներին և հյուրերին տեղեկացրել են ծովում, նաև ցամաքում պտտահողմի նոր ձևավորման վտանգի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Մահացել է կլարնետահար Հովհաննես Վարդանյանը
55 տարեկանում մահացել է կլարնետահար Հովհաննես Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո «Կոլցովո» վերադարձած օդանավը հասել է Երևան
Եկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո»...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Mercedes»-ն ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել
Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և...
Աղբյուր` Panorama.am
16:27
ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը
Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։
Աղբյուր` Panorama.am
16:16
Բաբայան. Եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը
«Հայրենիք» լուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ «առաջնահերթ ծախսերի համար»։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:57
Թուրքիան Սուքիասյանների ավիաընկերության ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն...
Աղբյուր` Panorama.am
15:48
Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը
Կապիկի ծաղիկը  Եվրոպա են բերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ճանապարհորդները։  «Говорит Москва» ռադիոկայանի...
Աղբյուր` Panorama.am
15:36
Հայուհին Վրաստանում 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել
Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչ Վարդուհի Ղազարյանը 43 տարեկանում լույս աշխարհ է բերել 14-րդ երեխային։ «Սպուտնիկ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Աղբյուր` Panorama.am
15:17
Պատարագի ժամանակ Պատրիարք Կիրիլը սայթաքել և ընկել է
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկ քաղաքի եկեղեցում պատարագի ժամանակ սայթաքել է ու ընկել։ Ինչպես հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան, մտադիր է վաճառել Մերձմոսկվայում գտնվող իր անշարժ գույքը
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան առաջիկա 50 տարում ռուսատյաց դիրքորոշման համար, մտադիր է վաճառել...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Տպավորություն ստեղծեցին, թե Բայդենը պարապ նստած էր սպասում էր Լիլիթ Մակունցին»
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Լիլիթ Մակունցի ու Ջո Բայդենի մասին տարածված լուրերին, գրում է. «Տպավորություն ստեղծեցին, թե...
Աղբյուր` Panorama.am
14:40
Փաշինյանը «յուրացրեց» գրիչը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերցրեց սեղանին դրված գրիչը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Համերգ՝ նվիրված Լուսինե Զաքարյանի 85-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին կայանալու է երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դանակահարություն Արարատ գյուղում
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Աղբյուր` Panorama.am
14:24
Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է դառնալ յոթ տարի
Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև յոթ տարի։ News.ru-ի հաղորդմամբ, նշված է «Народное слово»...
Աղբյուր` Panorama.am
14:07
Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 27.06-01.07.2022թ. Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Վարդան Ոսկանյան. Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում սկսել է մի շարք՝ «Պատերազմը և մենք« խորագրոց։ «Շարքի  միջոցով...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ստեփան Դանիելյան. Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ
Քաղաքագետ Ստտեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ Երկրորդ աշխարհամարտի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Թարմացված «Տիտանիկը» կթողարկվի 2023 թվականին
Ռեժիսոր  Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի թարմացված տարբերակը կթողարկվի 2023 թվականին։ kulturomania.ru-ն, հղում անելով,...
Աղբյուր` Panorama.am
13:16
Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
Արարատ Միրզոյանը, որ այսօր մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ապարանում սպանվածի եղբայր. Պետք է Ռոմանն ընտանիքով հեռանա Ապարանից
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանված Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
13:00
Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել դեն չգցել ռուսերենի դասագրքերը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել չշտապել դեն նետել ռուսաց լեզվի դասագրքերը, որպեսզի հետո ստիպված չլինեն...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պահապանները․ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ներսես Մեծի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը։
Աղբյուր` Panorama.am
12:38
Հորդանանի թագավորը պաշտպանել է «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» ստեղծման գաղափարը
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կողմ է հանդես եկել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի անալոգի ստեղծման գաղափարին։ «Ես կլինեմ առաջին մարդկանցից...
Աղբյուր` Panorama.am
12:28
Կարճ հանդիպման մասին՝ 11 օր անց
Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, որը նշանակված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան,  հունիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}