Արսեն Բաբայան. Ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն
«Հայրենիք» կուսայցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի շուրջ մեր պահանջների նշաձողը:
Առաջարկում եմ քննարկենք և հասկանանք, թե միջազգային հանրությունն իրականում ովքեր են և իրականում ինչ են ասել:
Այսպես, մեզ համար, բանակցությունների ֆորմատի հաշվառմամն, միջազգային հանրություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ պետությունները, դրանք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը դեռևս հունավարի 14-ին է հայտնել, որ դեմարկացիան և դելիմիտացիան չի լուծում Ացախի կարգավիճակի հարցը, որ կարգավիճակի համար սպասվում են դժվար բանակցություններ:
Նիկոլ Փաշինյանի քննարկվող հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ հայտնել է, որ Արցախի կարգավիճակի հարցը կողմերի համար շարունակվում է մնալ բանակցային բարդ օրակարգ և ՌԴ-ն ունի այդ բանակցություններում կողմերին աջակցելու առաքելություն:
Դրան հաջորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որից լայն քննարկման առարկա դարձավ 2018-ի ընտրություններով և 2021-ի արտահերթ ընտրություններով ժողովրդավարության մասին գովեստի խոսքերը: Սակայն դեսպանի հայտարարության մեջ կար շատ ավելի կարևոր ձևակերպում, ըստ որի ԱՄՆ-ն գտնում է, որ Արցախի բնակչության որոշումը պետք է լինի կարգավիճակի առանցքային նշանակությունը և այդ որոշումը հենված է ինքնորոշման իրավունքի միջազգային չափանիշների վրա:
Ինչպես գիտեք ՀՀ օրվա իշխանությունը վաղուց մոռացության է մատնում ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ կոնֆլիկտի լուծման հիմնարար երեք սկզբունքների շարքում: Այլ կերպ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ է միջազգային չափանիշ ունեցող ազգերի ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում է անվտանգ ապրելու իրավունքից և Արցախում ինչ-որ նվազ կարգավիճակ ստանալու մասին, օրինակ՝ մշակութային անկախությամբ բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Նույնն է թե՝ Ֆրանսիայում ապրող հայերի իրավունքների պաշտպանությունը:
Փաստացի ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրենց պաշտոնական հայտարարություններով պնդում են, որ չեն պահանջել որևէ նշաձողի իջեցում:
Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանությունը վաղուց համաձայնությում է տվել Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն և իրենց համար միջազգային հանրությունը ընդամենը Թուրքիան է և Ադրբեջանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռուստամ Բադասյանի անձնական դատավորը». Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. «Նիկոլ մահաբերը հանցավոր հրաման նրանց չէր տվել»
- Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
- Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը
- Արսեն Բաբայան. Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության
- Արսեն Բաբայան. Երևանի երթևեկությունը կաթվածահար է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին