Նեգրեդոն հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոն»
«Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոն»: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը: Կատալոնցիները պլանավորել էին վարձավճարով հրավիրել 30-ամյա իսպանացուն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և արդեն պայմանավորվել էին ակումբի ղեկավարության հետ նրա անվճար տեղափոխության հարցում: Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, որոշել է մնալ իր այժմյան թիմում, քանզի հույս ունի ավելի շատ խաղային ժամանակ ստանալ նոր գլխավոր մարզիչ Գերի Նևիլի ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ