Քաղաքական 16:05 30/05/2022 Հայաստան

Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան

«Սա խայտառակություն է։ Ժողովրդավարական բաստիոնից խոսող իշխանությունն արգելում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, 330 հազար քվե են ստացել երկու ընդդիմադիր խմբակցությունները, խնդիր բարձրաձայնեն»,- Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ պատգամավորները պետք է բարձրանային նախարարության շենք, հանդիպեին նախարարներին ու ասեին՝ դիրքորոշում հայտնել փաստաթղթի վերաբերյալ։

«Քանի որ չունեն դիրքորոշում կամ այդ դիրքորոշումը  շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, այդքան համարձակություն չունեն հակադրվել Նիկոլին, ոչ էլ հակառակը՝ հակադրվել ժողովրդին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ, թույլ չտալ, որպեսզի պատգամավորները բարձրանան շենք»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ձևակերպել են պարզ, հստակ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է՝  Արցախը  որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում։

«Ասում ենք՝ այս փաստաթղթի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։

Արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիր ու սև բերետավորներ,  շենքի ներսում 6-րդ վարչության, ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները։  Ի՞նչ էինք անում։ Ինչո՞ւ եք այդքան վախեցել, արա։ Իրենք արա են, իրենց այդպես են պահում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ասաց, որ կան մի քանի հարյուր բերման ենթարկված, կիրառվել է  բիրտ, խայտառակ ուժ, այդ թվում պատգամավորների նկատմամբ։

«Հիմա էլ փորձ են անում բերման ենթարկած տղերքի նկատմամբ գործ հարուցել։ Փոխանակ ոստիկանական ապօրինի, բիրտ գործողությունների դեմ գործ հարուցվի, հարուցվում է  այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդամենը մեկ պահանջ ունեին՝ նախարարների հետ պետք է պատգամավորները հանդիպեին»,- նշեց Սաղաթելյանը։

Նա ասաց, որ առաջիկա օրերին լինելու են կրթական հաստատություններում, պետական գերատեսչություններում։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի ստեղծված իրավիճակում դիրքորոշում հայտնեն  բարձր դիրք ունեցող, ոչ միայն պետական պաշտոն զբաղեցնող, հայրենակիցները։ Իրենցից ավելի բան չենք ուզում։

Մենք չենք ասում՝ եկեք, միացեք շարժմանը։ Այդ տեքստի մեջ ընդամենը հայանպաստ, նվազագույն տեքստ է։ Մենք ներկայացրել ենք հայտարարության տեքստ, որին իշխող ուժը որևէ հակադրություն, հակադարձում, որևէ քննադատություն չունի, անխոցելի փաստաթուղթ է»,- նշեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իշխանություններն ընդդիմությանն ասում են՝ վախենում է գալ խորհրդարան, չունի քաղաքական օրակարգ, Արցախի հարց չկա, Հայաստանի հարց չկա, իշխանափոխության  համար պայքար է։

«Հիմա ասում ենք՝ գալիս ենք խորհրդարան, սա օրակարգ է, սա էլ Արցախի մասին հայտարարություն։  Իրենք, ըստ էության, քաղաքական փակուղու մեջ են։ Իրականում, երբ ասում եմ հունիսի 3-ն իրենց քաղաքական գերեզմանն է, դա այդպես է, դրանից հետո իրենց բոլոր փաստարկներն այլևս դառնում են անիմաստ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր ակցիայի ժամանակ ոստիկանները հարվածել են նաև պատգամավորներին. «Խփել են ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին։ Ես դրանք իմ աչքով եմ տեսել, վստահ եմ, որ մնացած պատգամավորներին՝ ևս։ Տեսա Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին։ Շատ հստակ հանձնարարություն են ունեցել, այդ կարմիր բերետավորները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից։ Ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր ակնհայտ հանձնարարություններով, կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների ու պատգամավորների վրա։ Եթե իրենց թվում է մարսելու են, սխալվում են»։

Սաղաթելյանի խոսքով, կյանքում որևէ իշխանություն հավերժ չի, իսկ այս իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, խիստ ժամանակավոր է, իսկ ով ինչ անում է, պետք է հասկանա, որ գալու է պատասխան տալու օրը։

Ընդդիմադիր գործիչն ասաց, որ հետևողական են լինելու այսօրվա դեպքերով, համապատասխան գրություններ, գործընթաց լինելու է, հիմա փաստաբանները, իրենց պատգամավորեն աշխատում են այդ ուղղությամբ։

«Երբ երկրում օրենք չկա, բարդակ է, ապօրինությունների շղթային վերջ չկա, շատ ժամանակ  դրա վրա հույս դնելն արդեն անիմաստ է։ Մեզ պետք է այս պայքարը դարձնել համահայաստանյան ու վերջնական վռնդենք սրանց»,- ասաց Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 19։30-ին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։

«Մեր այսօրվա հավաքը մի քիչ այլ ֆորմատով է լինելու։ Լինելու է աշխատանքային զրույց մեր քաղաքացիների հետ։ Հաճախ այդ անմիջական շփումը, քաղաքացիներին լսելը, բացատրություններ տալն ավելի կարևոր է։ Կամփոփենք մեր արած  աշխատանքներն ու կպլանավորենք վաղվա անելիքները։

Վաղը առավոտից կսկսվեն ակցիաները, երեկոյան կունենանք հանրահավաք և երթ»,- ասաց Ի.Սաղաթելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}