Մշակույթ 17:18 15/12/2015 Հայաստան

Փանոս Թերլեմեզյան-150. Կտավների 90 տոկոսն առաջին անգամ են ներկայացվում

««Գեղարվեստական ոչ մի ուղղություն, սկզբունք չարժի նկարչի անկեղծ, անմիջական մի զգացումի»: Հենց այս չափանիշով է իր ամբողջ ստեղծագործական գործունեության ընթացքում ուղղորդվել Փանոս Թերլեմեզյանը, ով կարողացել է հստակ վերարտադրել իր բնորդի բնավորության գծերը, օրվա տվյալ պահի գեղեցկությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր  Հայաստանի ազգային պատկերասրահում  բացվեց  անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Ներկայացված են Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանքներ, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական երկեր են` միանգամայն տարբեր ժանրային, բովանդակային ու տեխնիկական առումով: Ցուցահանդեսի նպատակն է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, մեկ անգամ ևս կարևորել նրա մեծ ավանդը հայ կերպարվեստում: Ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Թերլեմեզյանը  ստեղծել է 1000-ից ավելի կտավ, որը նա նվիրել է Հայաստանի Ազգային պատկերասրահին:

Այսօր բացված ցուցահանդեսնում ներկայացված աշխատանքների 90 տոկոսն առաջին անգամ են ցուցադրվում:

«Հայ դասական ռեալիստական գեղանկարչական լեզվով, մտածելով ստեղծել է այս հարուստ ժառանգությունը, որը մնայուն արժեք է հայ կերպարվեստում»,- ասաց նա:

Ք.Ավետիսյանի խոսքով, Փ.Թերլեմեզյանի արխիվային նյութերը շատ են. նա հետևողականորեն պահել է ամեն ինչ՝ լուսանկարներ, անձնական քարտեր, նամականեր, լուսանկարներ և այլն:

Նա նշեց, որ իր ժամանակի ամենասիրված անհատականություններից ու մտավորականներից մեկն էր: Ժյուլիեն ակադեմիայում շատ հայ նկարիչներ են սովորել: Նրա ուսուցիչն է եղել այդ ժամանակվա ամենահայտնի մանկավարժ Ժան-Պոլ Լորանսը: Նա իր մակագրությամբ լուսանկար միայն Փանոս Թերլեմեզյանին է նվիրել:  Ք. Ավետիսյանը նաև ասաց, որ այն նկարիչներ է եղել, ով կարողացել ստեղծագործելուն զուգահեռ կազմակերպել անհատական ցուցահանդեսներ:



Փ.Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։  Մասնագիտական կրթություն ստացել է նախ Վանի Փորթուգալյան վարժարանում, այնուհետև` 1895 թ., Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայում: 1987 թ. մեկնել է Էստոնիա` Տալլին, այդտեղ էտյուդներ կատարելու, սակայն ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Ռևելի բանտում, հետագայում տեղափոխվել Թիֆլիսի Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել Պարսկաստան: Անգամ այս պայմաններում նկարիչը շարունակել է ստեղծագործել: 1899 թ. Թերլեմեզյանին հաջողվում է ձեռք բերել նոր անձնագիր և մեկնել Ֆրանսիա: Փարիզում չորս տարի նկարիչը հաճախում է Ժյուլիեն ակադեմիա` աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին: Այս ընթացքում գեղանկարիչը կատարելագործվում է և ձեռք բերում մասնագիտական մեծ փորձ, Լուվրում ընդօրինակում է հին վարպետների գլուխգործոցներ: 1903 թ. Թերլեմեզյանը վերադառնում է Կովկաս, մասնակցում Գեղարվեստը խրախուսող ընկերության կազմակերպած ցուցահանդեսին` ներկայացնելով Փարիզից բերած մի շարք աշխատանքներ: Այս շրջանում` 1904-1905 թթ., արվեստագետը ստեղծում է հայրենի բնաշխարհը ներկայացնող մի շարք բնանկարներ: 1905-1906 թթ. նկարչության դասեր է տալիս Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում:

1908 թ. Թերլեմեզյանը կրկին մեկնում է Փարիզ: Արդեն ձևավորված նկարիչը այնտեղ առկա գեղարվեստական որևիցե ուղղության չի հարում` պահպանելով ռեալիստական ուրույն ձեռագիրը: 1910 թ. արվեստագետը վերադառնում է Կ. Պոլիս, նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում ցուցահանդես, որտեղ ներկայացված 145 աշխատանքներից 90-ը պատկանում են նրա վրձնին: 1913 թ. Թերլեմեզյանը երեք աշխատանք է ուղարկում Մյունխենի ցուցահանդես և արժանանում ոսկե մեդալի: 1914 թ. գարնանը նկարիչը ուղևորվում է Վան, վրձնում տեղի բնանպատկերների մի շարք գործեր: Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրհասական օրերին Թերլեմեզյանն իր ժողովրդի կողքին է, ակտիվորեն մասնակցում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությանը: 1918-1919 թթ. արվեստագետն անդրադառնում է բոսֆորյան ծովափնյա բնանկարներին, իսկ 1922 թ. վերջին անգամ այցելում է Կ. Պոլիս: Մինչև Հայաստան վերադառնալը շուրջ քսանհինգ տարի շրջագայում է տարբեր երկրներում (Եգիպտոս, Ալժիր, Ֆրանսիա, Ամերիկա և այլուր), ստեղծագործում անսպառ եռանդով, հասնում բարձր վարպետության: Աշխատում է թե’ բնանկարի, թե’ դիմանկարի և թե’ նատյուրմորտի ժանրերում: Շատ անգամ հալածված և օտար ափերում դեգերած արվեստագետն ի վերջո հանգրվանում է Մայր հայրենիքում 1928 թ.: Երևանում 1929, 1941 թթ., Թիֆլիսում 1930, 1965 թթ. և 1949 թ. Մոսկվայում կազմակերպվում են նկարչի անհատական ցուցահանդեսները: 1935 թ. նրան շնորհվում է Խորհրդային Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում, նրա անունով է կոչվում Երևանի գեղարվեստական ուսումնարանը: Փանոս Թերլեմեզյանը մահացել է 1941 թ. Երևանում: 

Ցուցահանդեսի լուսանկարներն՝ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}