Իրավունք 14:13 06/06/2022 Հայաստան

Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց

Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով ձերբակալված, կալանավորված ոստիկաններ չկան։

Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին շրջանում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների վերաբերյալ ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել՝  Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

«Վերջին շրջանում ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցնելու դեպքերի առթիվ հարուցվել է 10-ից ավելի քրեական գործ հակակոռուպցիոն կոմիտեում։ Կատարվում  է նախաքննություն։ Գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան»,-Panorama.am-ին հայտնեցին կոմիտեից։

Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասը սահմանում է  պաշտոնեական լիազորություններն անցնելը. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Կոմիտեում չունեն տվյալներ, թե հարուցված քրեական գործերից քանիսն են վերաբերում հունիսի 3-ի բախումների ընթացքում ոստիկանների գործողություններին։

Ու քանի որ չկան մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ, հետևաբար  անիմաստ  են դառնում խափանման միջոցի վերաբերյալ հարցերը։

Մինչդեռ փաստաբան Արա Ղազարյանը, որ պաշտպանել է «Էլեկտրիկ Երևան» շարժման՝ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքները, Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ շատ կարևոր է, որ քրգործի հարուցմանը հետևեն ոստիկանների լիազորությունների կասեցում ու մեկուսացում։

«Երբ ոստիկանների ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ վարույթ է հարուցվում, շատ կարևոր է, որ ոստիկանների լիազորությունները կասեցվեն, նրանք մեկուսացվեն, որպեսզի չհասցնեն իրեն ալիբին պատրաստել։ Դրա համար պետք է առաջին հերթին հարուցվի քրեական գործ, ոչ թե ներքին ծառայողական քննություն։ Ծառայողական քննության նպատակը կարգապահական պատասխանատվությունն է, ոչ թե քրեական։ Դրա համար պետք է անմիջապես հարուցվի քրեական գործ, մանավանդ որ մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ տեսանյութեր կան, ոստիկանների լիազորությունները կասեցվեն ու հնարավորինս նրանք մեկուսացվեն»,-ասաց Ղազարյանը։

Նա հարուցված գործերի շրջանակում կարևորում է վարույթի արագությունը՝ դատաբժշկական փորձաքննությունների, հարցաքննությունների իրականացում մեկ շաբաթում։

«Ես 2002-2015 թվականների ընթացքում զբաղվել եմ դրանով, նաև «Էլեկտրիկ Երևան»-ի հետ կապված։ Ամենակարևորը, կրկնում եմ, ոստիկանների լիազորությունների կասեցումն է, իզոլացումն է ու վարույթի արագությունը, ինչը սովորաբար Հայաստանում չի արվել»,-ասաց փաստաբանը։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հունիսի 3-ին հաջորդած զարգացումները՝ ոստիկանների լիազորությունների չկասեցումը, չձերբակալելը սպասելի է համարում՝ հաշվի առնելով իշխանություն ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները։

«Իշխանական ողջ քարոզչամեքենան՝ պատգամավորներից սկսած մինչև իր արբանյակներ՝ Արման Բաբաջանյան, Դանիել Իոաննիսյան, Սաքունց..., որոնք իբրև թե հանդիսանում են իրավապաշտպան, բայց վաղուց արդեն դարձել են պալատական իրավապաշտպաններ, հայտարարություններ են տարածել, որ ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ ենք, քանի որ քաղաքացիները քարեր են նետել նրանց ուղղությամբ։ Բայց տեսանյութերն ապացուցում են, որ քարեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ  չեն նետվել։ Եթե ոստիկանները հատուկ հանձնարարականով չգնային պրովոկացիայի, միտումնավոր կերպով չխաթարեին երթի խաղաղ ընթացքը, երթը բնականոն հունով կշարունակվեր ու կվերադառնար Ֆրանսիայի հրապարակ»,-ասաց իրավաբանը։

Նա համարում է, որ բախումները հրահրել են ոստիկանները, ինչի հետևանքով քաղաքացիներին պատճառվել են վնասվածքներ։

«Խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսը մարմնի տարբեր հատվածներում ստացել են կոտրվածքներ, սալջարդեր, ուղեղի ցնցումներ, եղել են դեպքեր, երբ ոստիկանները ոտքով հարվածել են քաղաքացիների գլխին։ Քրեական գործեր հարուցելու համար բավարար հիմքեր կան։ Ասեմ ավելին, հիվանդանոց դիմած քաղաքացիների բուժզննման արդյունքում բժիշկներն ուղիղ պարտավորություն ունեն հայտնել ոստիկանությանն առերևույթ բռնության մասին, ինչը և արել են։ Ունենք քաղաքացիներ, ովքեր պնդել են, որ իրենց առողջությանը վնաս պատճառվել է ոստիկանների գործողությունների հետևանքով, տվել են հանցագործության մասին հաղորդումներ, բայց որևէ տեղաշարժ չկա։ Եթե մի երկրում Մարդու իրավունքների պաշտպանը տարածի մի լղոզված հայտարարություն, այն մասին, որ ընդամենն  ուշադրության կենտրոնում է պահում հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերն ու գնահատականները, և որևէ կոշտ գնահատական չտա ոստիկանությանը, կարծում եմ, այս բարձիթողի իրավիճակն իրենց ընկալմամբ կարելի է դիտարկել որպես իրավաչափ»,-ասաց  իրավաբանը։

Հայրապետյանը տեղեկություն ունի, որ Հակակոռուպցիոն կոմիտում հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է Գերմանիայի Դաշնության քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողություններին։
«Եթե չեմ սխալվում, քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով»,-ասաց իրավաբանը։

Նշենք, որ  քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը վերաբերում է խոշտանգմանը՝ 2-րդ մասը սահմանում է.  «Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով»։

Իրավաբանն ասաց՝ հետևողական են լինելու, որ ոստիկանության ցանկացած աշխատակցի ապօրինի գործողություն ու վարքագիծ արժանանա իրավական գնահատականի, կան հանցագործության վերաբերյալ հաղորդումներ, դրանք ընթացքում ավելանում են, քանի որ որոշ դեպքերում վնասվածք ստացածներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու։

«Աստված չանի, եթե դրանց հիման վրա քրեական գործեր չհարուցվեն։ Ուզում եմ ասել, որ ի հակադրումն այս ամենի, 14 քրեական գործ է հարուցվել խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ զանգվածային անկարգությունների հոդվածով, և  քննչական կոմիտեն էլ հայտարարություն է տարածել տեսանյութի տեսքով ու բավական հատընտիր բառերով, ինչից կարելի է ենթադրել, որ քրեական գործերի շղթան հնարավոր է շարունակվի, որովհետև նշվում էր «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հայտնաբերման  ուղղղությամբ» աշխատանքներ է տանում քննչական կոմիտեն»,-ասաց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}