Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության նախապատրաստման մասին թուրքական կողմի հայտարարություններից հետո նկատվել է իրավիճակի սրմանն ուղղված անօրինական զինված խմբավորումների գործողությունների աճ։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Իդլիբի դեէսկալացիայի գոտում վերջին 24 ժամվա ընթացքում ծայրահեղ իսլամիստների դիրքերից 12 հարձակում է գրանցվել, վիրավորվել են սիրիացի զինվորականներ և տեղի բնակիչներ։
Անկարան պնդում է, որ պայքարում է քուրդ ահաբեկիչների դեմ։ Դամասկոսում հայտարարում են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր մի քանի բնակավայրերի միջև անվտանգության միջանցք ստեղծելու ծրագրերի մասին։ Այս շրջանում կա մոտ 140 քրդական գյուղ։
Թուրքիան այսօր վերահսկում է 4,4 միլիոն բնակչությամբ Սիրիայի տարածքի 10 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին