Սաղաթելյանը ներկայացրեց հունիսի 7-ի անելիքները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Արցախի, Հայաստանի այսօր իրականացրած երթի մասնակիցները բողոքել են պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանին՝ առաջին հատվածում հնչած խոսքը չի լսվել վերջում։
«Ժողովուրդ ջան, մեր չորս Պիկապներն առևանգված են ոստիկանության կողմից»,-պատճառը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը, խոստացավ, որ հաջորդ երթին խնդիրը լուծված կլինի։
Նա նաև հայտարարեց, որ «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկել են նաև Արցախում դիմադրության շարժումն ընդլայնելու հարցը։
Անդրադառնալով վաղվա անելիքներին՝ Սաղաթելյանն ասաց, վաղը ժամը 10։00-ին Ֆրանսիայի հրապարակ են հրավիրվում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած, բռնությունների ենթարկված, ձերբակալված քաղաքացիները, ինչպես նաև կալանավորված անձանց հարազատները։
«Ժամը 10-ին այստեղից շարժվելու ենք դեպի ԵՄ գրասենյակ, փաստերով ներկայացնելու ենք այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել, պահանջելու ենք դրանց տալ համապատասխան գնահատական։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջազգային կառույցներն իրենց լռությամբ, երկակի ստանդարտներով նպաստում են, որպեսզի Նիկոլը մեր երկրում հաստատի բռնապետություն, որն իհարկե թույլ չենք տալու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հանդիպումներ են պահանջելու մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու երկրում ստեղծված իրավիճակը, շարման առաջնահերթությունները։
Նրա խոսքով, օրվա ընթացքում կլինեն մի քանի միջոցառումներ, երեկոյան հանրահավաք չի նախատեսվում, բայց կլինի մշակութային ծրագիր, հրապարակում ներկա կլինեն խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Ախր նախկինը դո՛ւք եք, օրվա իշխանությունից ավելի նախկին չկա․ Արամ Վարդևանյան
- Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք․ Իշխան Սաղաթելյան
- Դա բեմադրված ներկայացում է եղել․«ժողովրդական սիրո» ներկայացումը․ Հայկ Մամիջանյան