Քաղաքական 19:10 09/06/2022 Հայաստան

Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադարձել է  Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությանն ու  Հայաստանի շուրջ ստեղծված իրականությանը:

«Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:

Ինչպե՞ս դիմեմ այդ մարդուն, որ հասկանա վերջապես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտը, նույնիսկ ամենավատ կառավարությունը կսառեցներ կամ կվերափոխեր, եթե դավաճան Նիկոլն ու իրեն պատկանող կերպարները, հապ-շտապ, թաքուն, անմարդկային վախին բնորոշ քաղաքականության ժանրին  համապատասխան՝ կյանքի կոչած չլինեին դրանք: Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը: Այնպես, որ այդ հայտարարությունից չեղարկելու բան չեք թողել:

Իսկ ո՞ր հրապարակային փաստաթղթով եք հանձնել ռազմական գործողությունների ավարտի օրվա դրությամբ, հայկական ԶՈՒ վերահսկողության տակ մնացած այն տարածքները (Հին Թաղեր, Խծաբերդ, Իշխանաձորի և Կովսականի հարակից տարածքներից զորքերի հետքաշում), որոնց վերաբերյալ ոչ մի պահանջ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Պարոն դավաճանապետը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերի ավարտը, ո՞ր հրապարակված փաստաթղթով է համաձայնվել հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Գորիս-Կապան 21 կմ ճանապարհահատվածից ու հարակից տարածքներից:
Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով է Հայաստանի “իշխանությունը” գնում սահմանագծման ու սահմանազատման, երբ սեփական տարածքի 45ք.կմ-ը մեկ տարուց ավելի օկուպացված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառությամբ՝ 120 գերիները դեռ չեն վերադարձվել: Թե՞ օկուպացված սեփական տարածքն ու ապօրինի պահվող գերիների հարցը թողել եք առաջիկայում ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավների հետ փոխանակման համար, որպեսզի հետո ձեզ հիմարաբար հավատացողներին կրկին խաբեք, իբր տեսեք Ադրբեջանը հետ է վերադարձրել մեր տարածքներն ու ապօրինի պահվող գերինեին, իսկ դուք պետք է դրա դիմաց նոր սահմանամերձ տարածքներ ու գյուղեր հանձնենք: 

Դուք՝ կապիտուլյանտներդ ասում եք բանակցությունների բոլոր կողմերի մոտ կա միևնույն տրամադրվածությունը, սակայն միևնույն ժամանակ ՀՀ-ն պնդում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ միջանցքային ոչ մի տրամաբանություն չկա, իսկ թուրքերն ու ազերիներն շարունակ պնդում են այսպես կոչված զանգեզուրյան միջանքի գոյության մասին: Դրան զուգահեռ՝ Իրանն անընդհատ խոսում է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք բացատրում այս խառնաշփոթը, և այսքան աղետներից ու հակապետական ստերից հետո, այսքան անհիմն կորուստներից հետո, ուզում եք, որ որևէ նորմալ մարդ ձեզ հավատա՞:

Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք: Ճգնաժամն ունի երեք պատճառ,

Ա) քանի որ դուք եք զավթել իշխանությունը և շարունակու եք այն չարաշահել ի հաշիվ Հայաստանի և Արցախի հանրապետությունների.
Բ) քանի որ շարունակում եք հետևողականորեն քանդել ու ոտնահարել ՀՀ ինստիտուցիոնալ կարգն ու կարողությունները.

Գ) քանի որ Հայաստանում կան բազմաթիվ գիտակից մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու այս կարգի ստորացուցիչ և ազգակործան իրականության հետ:

Հայաստանում ստեղծված քաղաքական կառավարման ճգնաժամն ունի երկու լուծում.

Ա) կամ ձեր դավադիր խունտան հեռանում է իշխանությունից (որովհետև դուք շարունակում եք ծառայել օտար շահերի գեներացմանն ու դրանց կյանքի կոչելուն) և հնարավորություն եք տալիս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական հաղթարշավը Հարավային Կովկասում՝ արտաքին քաղաքականության և անվտանգային բոլոր ռեսուրսների վերախմբավորման միջոցներով:

Բ) Կամ դուք Հայաստանից վերացնում եք (սպանում, բանտարկում, վտարում և այլն) բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունեն ազգային արժանապատվություն, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անվտանգ և ապահով Հայրենիքում, ովքեր իրենց ամենօրյա աշխատաքով արժեք են ստեղծում այս երկրի համար և հստակ գիտեն դրան հասնելու եղանակները։

Գուցե նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհից օգտվելով, հասարակության ճնշող գիտակից մեծամասնությունը կարողանա անսպասելի լավ իրավիճակ ստեղծել Հայաստանում, Արցախում և նրա շուրջ»,- գրել է քաղաքական գործիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
12:56 10/05/2024

Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}