Այնուամենայնիվ՝ ԵՄ-ն շարունակում է վերակառուցվել ըստ «ընդդեմ մեկի» սկզբունքի
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է Բոսնիա-Հերցեգովինային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, երբ այս երկրները բարեփոխումներ իրականացնեն:
«Այս պատերազմը (խմբ.-. նկատի ունի Ուկրաինայում) վերաձևավորում է նաև Եվրամիությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվեցինք Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։
Սա պատմական պահ է Ուկրաինայի և Եվրոպայի ապագայի համար»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում G7-ի գագաթնաժողովից առաջ ասել է Միշելը։
Նշվում է, որ Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային տվել է թեկնածուի կարգավիճակ՝ կից պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Այնուամենայնիվ՝ ԵՄ-ն շարունակում է վերակառուցվել ըստ «ընդդեմ մեկի» սկզբունքի՝ ընդդեմ Ռուսաստանի։