Համալիրի հարակից տարածքում շինարարությամբ զբաղվող ընկերությունը թույլ է տվել խախտումներ
Երևանի քաղաքապետի կողմից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կապիտալ շինարարությամբ զբաղվող «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ում, որի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ, պարզվել է, որ ընկերությունը գործունեությունն իրականացնում է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների՝ շահագործելով բետոնհանգույց։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան թույլտվության բետոնհանգույցի շահագործումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին