«Իսկ միգուցե իրար մեջ էլ ասեիք` Աննային ծաղիկ չեմ նվիրի»
Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։
Հաղորդագրությանը կցված է լուսանկար, որտեղ երևում է՝ Փարամազյանը խոնարհվելով կարմիր վադեր է նվիրում Աննա Հակոբյանին։
Սա չի վրիպել ֆեյսբուքյան օգտատերերի աչքից։ Նրանք քննադատել են Փաշինյանի իշխանության օրոք կալանավորված քաղաքապետին։
«Էն որ ԱԳՆ-ում պահանջում էիք, որ ասեն` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում.......
Իսկ միգուցե դրանից առաջ իրար մեջ էլ ասեիք` Աննային ծաղիկ չեմ նվիրի»,-գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Նիկոլի օրոք հանիրավի բանտարկված Մանվել Փարամազյանը: Կարճ ասած Հայաստանում տղամարդկությունն ու ամոթը անպետք բաներ են»,-գրել է Politik կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
«Էդ որ ինձ ասում էին շատերը` ինչի երկար ժամանակա բան չես գրում, պատասխանեմ` ես մատի ու մատանու արանքը մտնելու ցանկություն չունեմ»,-գրել է մեկ այլ օգտատեր։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Փարամազյանը կմասնակցի Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
- 50 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Փարամազյանն ազատ կարձակվի
- Վարոսյան. Հրահանգեցին կրկին կալանավորել Մանվել Փարամազյանին
- Քաջարանում տոն է. Մանվել Փարամազյանն է վերադարձել
- Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց