Թուրքիան և Իսրայելը կկնքեն ավիացիոն համաձայնագիր
Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։
Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Միայն վերջերս է սկսել վերականգնման գործըթնաց։ Այդ համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի այցը Թուրքիա։