Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց Հայ Եկեղեցին ու Դաշնակցությունը կլինեն. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ես վստահությամբ չեմ կարող ասել, որ 100 տարի հետո Հայաստան կլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ երկու ինստիտուտ կլինի, դա Հայ Եկեղեցին է ու Դաշնակցությունը։
Հայ ժողովուրդը դարեր ի վեր չի կարողացել պետություն ստեղծել, սակայն այդ երկուսը ստեղծվել է ու գաղտնիքն այն է, որ երկուսն էլ արտաքին միջամտությամբ են ստեղծվել։
Եկեղեցին ստեղծել են քրիստոնյաները, Հայ Եկեղեցին առաջին հերթին ասորիներն են ստեղծել, 5-րդ դարից ի վեր Պարսկաստանի հովանավորությամբ, որպեսզի ասորիների ղեկավարությամբ հայերը կտրվեն Բյուզանդիայի ազդեցությունից։ Մոտ 200 տարի Հայ Եկեղեցու գաղափարական ինստիտուտը ասորի միաբաններից բաղկացած Գլակավանք է եղել' Մշո Սուրբ Կարապետը։ Այդ մասին կարող եք կարդալ Երվանդ Տեր-Մինասյանի աշխատություններում։
Դաշնակցությունը ստեղծվել է Երիտասարդ Հայաստան կոմիտեի հիման վրա, Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Սերբիա, Երիտասարդ Թուրքեր եւ նմանատիպ այլ հեղափոխական շարժումների նմանությամբ։ Այդ շարժումները, ինչպես նաև Մուսուլման Եղբայրները և նմանատիպ մյուս շարժումները սկզբնական շրջանում Բրիտանիայի աջակցությամբ էին ստեղծվում, որպեսզի դրանց միջոցով տապալվեն Եվրոպայի կայսրությունները։ ՀՅԴ-ի կանոնադրության հիմքում Մակեդոնիայի հեղափոխականների տիպային կանոնադրությունն է դրված։
Ինչի եմ սա գրում։ Ցանկացած կայուն ինստիտուտի հիմքում պետք է լինի աշխատող կանոնադրություն, որը թույլ տա անդամների հարաբերությունները կանոնակարգվել ու որոշումների կայացման լեգիտիմ մեխանիզմներ լինեն։ Եթե դա լինի, ուրեմը կազմակերպությունը կայանում է։
Հայաստանում այս 30 տարվա ընթացքում չի ստեղծվել Եկեղեցու ու ՀՅԴ-ի նման կառույց, որովհետև մենք չենք կարողանում մեր միջև եղած հարաբերությունները կանոնակարգվել ու որոշումների ընդունման լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել։
Քաղաքականությամբ զբաղվելու, պետություն կայացնելու համար նախ պետք է ինստիտուտներ կայացնել այդ սկզբունքների հիման վրա, նոր սկսել խոսել բովանդակության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին