Այլևս «Արարատի» կազմում չէ սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Մարկո Պրլևիչն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 43 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Մարկո Պրլևիչին և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին