Եմենի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վեց Իրանի և Լիբանանի քաղաքացի է զոհվել
Առնվազն վեց մարդ է զոհվել կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Եմենի մայրաքաղաք Սանայի հարավային թաղամասում գտնվող ալ-Խաֆա ռազմաբազայում, որը պատկանում է Անսար Ալլահ շարժման (հութիներ) կողմնակիցներին: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ մահացածները Իրանի և Լիբանանի քաղաքացիներ են, որոնք որպես խորհրդատու գտնվել են Եմենում։ Այդ մասին գրել է ՏԱՍՍ-ը:
Միջադեպի պատճառը, ըստ ռազմական կառույցների տեղական աղբյուրների, հութիների կողմից հրթիռի անհաջող արձակումն է։ Սակայն, ըստ ականատեսների, գիշերը Սանայում մի քանի պայթյունի ձայներ է լսվել։ Հեռուստաալիքի զրուցակիցները կարծում են, որ հրթիռի պայթեցումը ռազմաբազայի տարածքում կարող էր նաև պատճառ դառնալ մի շարք այլ պայթյուններ ։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիան Հութիների հարձակումների կապակցությամբ ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրում
- ԱՄԷ-ն Իսրայելի նախագահի այցի ժամանակ որսացել է Եմենից արձակած բալիստիկ հրթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին