Քաղաքական 13:21 09/08/2022 Աշխարհում

ԱՄՆ-ը հրապարակում է Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, որն ակնհայտորեն հիմնված է Ամերիկայի շահերի վրա. Սասունյան

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում առաջիկա չորս տարիների ընթացքում։ Հայաստանի վերաբերյալ16 էջանոց բաժինը թվագրված է 2022 թվականի մայիսի 4-ով։ Փաստաթուղթը վերնագրված է «Ինտեգրված երկրի ռազմավարություն»:

Այդ Ռազմավարությունը նպատակներ և խնդիրներ է սահմանում Պետքարտուղարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանում ծրագրավորող ԱՄՆ պետական այլ մարմինների միջև համակարգված և համատեղ պլանավորման ջանքերի միջոցով: Փաստաթղթում նշվում է, որ հիմնական նպատակը ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունն է։ Այն հստակ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների կառավարության նպատակն է նվազագույնի հասցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում՝ միաժամանակ առավելագույնի հասցնելով ԱՄՆ-ի շահերը։ Սա զարմանալի չէ, քանի որ բոլոր երկրները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունն աշխարհում։ Հաշվի առնելով ուկրաինական պատերազմում Ռուսաստանն ընդդեմ Արևմուտքի առճակատումը, ԱՄՆ-ի հակադրությունը Ռուսաստանի նկատմամբ բազմապատիկ աճ է գրանցել: Դա հաստատվում է փաստաթղթի իսկ հայտարարությամբ. «ԱՄՆ-ի դերն ավելի կարևոր է դարձել, քանի որ տարածաշրջանային լարվածությունը մեծանում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո»:

Բացի իր հակառուսական հեռանկարից, Միացյալ Նահանգները Հայաստանին ներքաշում է Չինաստանի և Իրանի հետ իր թշնամանքի մեջ՝ հետագա միջամտությամբ  Հայաստանի արտաքին հարաբերություններին։Փաստաթղթում ասվում է․ «Ուժեղացնել գործընկերների և դաշնակիցների կարողությունը՝ դիմակայելու և հակազդելու ազդեցության գործողություններին և ապատեղեկատվությանը, մասնավորապես Ռուսաստանից և ՉԺՀ-ից [Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն]. հակազդել Ռուսաստանի, ՉԺՀ-ի, Իրանի և այլ պետությունների պետական և ոչ պետական դերակատարների ռազմավարական, սովորական և հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաև զարգացող խանգարող տեխնոլոգիաներին, որոնք սպառնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգությանը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս»:

ԱՄՆ փաստաթղթում նաև նսեմացվում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ դրա մյուս անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կարող է սահմանափակել առևտուրը ԵԱՏՄ անդամ չհանդիսացողների հետ, քանի որ այն համապատասխանում է ԵԱՏՄ վատ ծրագրված կամ իրականացված չափանիշներին կամ ներկայացնում է անհասկանալի փաստաթղթային պահանջներ»։ Ամերիկյան փաստաթղթում թաքցվում է այն փաստը, որ Հայաստանը 2021 թվականի մարտի 1-ին ստորագրել է «Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)»՝ եվրոպական երկրների հետ առևտրային և այլ հարաբերությունները բարելավելու նպատակով։

Նմանապես, ԱՄՆ փաստաթղթում նսեմացվում է Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական դաշինքին, քանի որ դրա մյուս անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Փաստաթղթի առաջին պարբերությունում ասվում է. ԱՄՆ-ի նպատակն է «առաջ մղել ամերիկյան շահերը՝ օգնելով Հայաստանին հաջողության հասնել որպես անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական երկիր, խաղաղության մեջ լինելով իր հարևանների հետ և ավելի սերտորեն ինտեգրվել եվրատլանտյան հանրությանը»: Փաստաթղթում նաև ասվում է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմում Հայաստանի կրած պարտությունը և նրա սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունը «կարևորում են ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի դերը և դիվանագիտական այլ ջանքերը՝ բարելավելու Հայաստանի կապերն իր հարևանների հետ»։

Սա ապակողմնորոշիչ հայտարարություն է, քանի որ Մինսկի խումբն այլևս գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, չի ընդունում դրա կենսունակությունը, իսկ Ադրբեջանը լիովին մերժում է նրա միջնորդական ջանքերը։ Միացյալ Նահանգները պարզապես օգտագործում է չգործող Մինսկի խումբը որպես գործիք՝ հակազդելու Ռուսաստանի միակողմանի գործողություններին արցախյան հակամարտությունում։ Երկրորդ պատրվակը, որ Միացյալ Նահանգները միջամտել է Հայաստանի ներքին որոշումներին, հետևյալն է՝«օգնել Հայաստանին կարգավորել հարաբերություններն իր հարևանների հետ», նկատի ունենալով Ադրբեջանին և Թուրքիային, բայց ոչ Իրանին: Այս պահին Հայաստանի հարաբերությունները շատ ավելի կարևոր են աջակցող Իրանի, քան թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Որևէ թյուրիմացությունից խուսափելու համար նշեմ, որ ես նույնքան դեմ եմ Ռուսաստանի անտեղի ազդեցությանը Հայաստանի ներքին գործերին․ այն չպետք է լինի որևէ երկրի ազդեցության տակ և պետք է կարողանա կառավարել իր արտաքին հարաբերությունները՝ առավելագույնի հասցնելու սեփական ազգային շահերը։ Հայաստանին անհրաժեշտ է բազմակողմանի արտաքին քաղաքականություն, բարեկամական հարաբերությունների զարգացում աշխարհի շատ երկրների հետ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի (արաբական երկրներ, Իրան և Իսրայել), Ասիայի (Չինաստան և Հնդկաստան), Աֆրիկայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Ռուսաստանի հետ։ Միայն մեկ ուժի վրա հույս դնելը, անկախ նրանից, թե որ ուժի վրա, կարող է հանգեցնել միայն հիասթափության և անտեղի ազդեցության Հայաստանի վրա։

ԱՄՆ փաստաթղթում մի քանի անգամ կրկնվել է, որ «Հայաստանն ամրապնդել է իր հավատարմությունը ժողովրդավարական ուղուն, որը հարգում է օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, թեև ավելի շատ առաջընթաց է պահանջվում»: Բարեբախտաբար, Պետքարտուղարությունն ընդունել է, որ «ավելի շատ առաջընթաց է պահանջվում»: Փաստաթղթի մեկ այլ մասում Միացյալ Նահանգները ճշմարտորեն ընդունել է՝ «Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել սոցիալական և մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները բարելավելու համար, սակայն առաջընթացը միանշանակ չէ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ որդեգրելով ժողովրդավարական կառավարման իդեալները։ Ցավոք, նա շեղվել է ժողովրդավարության սկզբունքներից՝ հաստատելով միանձնյա բռնապետական  իշխանություն, կայացնելով կառավարական բոլոր որոշումները Նախարարների կաբինետի, խորհրդարանի, նախագահի և դատարանների անունից: Քանի որ Փաշինյանը վանել է հայերի մեծամասնությանը, նրա ժողովրդականությունը երկրի ներսում չափազանց տուժել է՝ 2018-ի ամենաբարձր՝ 80 տոկոսից իջնելով մինչև մոտ 30 տոկոսի ցածր մակարդակը: Անտեսելով մարդու իրավունքների խախտումները և ժողովրդավարության անկումը Հայաստանում՝ Միացյալ Նահանգները պարզապես հիասթափեցնում է Հայաստանի և Սփյուռքի հայերին, մասնավորապես՝ ամերիկահայերին,որոնք կասկածի տակ են դնում ժողովրդավարության հանդեպ ԱՄՆ-ի հավատարմությունը, որն արտահայտվում է միայն խոսքով, բայց ոչ գործով։

Երբ ԱՄՆ կառավարությունը և Երևանում նրա դեսպանատունը լռում են Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին, դա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները, հակառակ իր հայտարարությունների, լուրջ չի վերաբերվում ժողովրդավարության բարելավմանը երկրում։ Նմանապես, երբ Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և սպանում է հայերին, մինչ Միացյալ Նահանգները կոչ է անում երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, Միացյալ Նահանգները կորցնում է իր վստահությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայերի աչքում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}