Տոյվո Կլաարին դուր է եկել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը. Մինչդեռ նրան սուր հարցեր են տալիս
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արմեն Գրիգորյանի ու Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը լավ է գնահատել։
«Լավ և առարկայական քննարկումներ Բրյուսելում»,-նշել է նա՝ թվիթերի իր էջում հրապարակելով մի լուսանկար հանդիպումից։
Գրառման ներքո շատ օգտատերեր եվրոպացի դիվանագետին հարցեր են ուղղում Ադրբեջանի՝ հայերի նկատմամաբ իրականացվող ցեղասպան քաղաքականության կանխման ուղիների մասին։
Նրանցից մեկը գրում է.
«Տոյվո, կարո՞ղ եք ասել, թե ինչպես է բնիկ հայ բնակչությունը պաշտպանվելու Ադրբեջանի բռնապետության կողմից սպանվելուց, բանտարկվելուց և էթնիկ զտումից: Արդյո՞ք նախատեսում են Ադրբեջանին կանգնեցնել, որպեսզի չոչնչացնի հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսին Շուշիի եկեղեցիների շարունակվող պղծումն է»։
Բեգլիացի մի իրավաբան հարցնում է.
«Արդյոք անդրադարձե՞լ եք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերջին խախտումներին: Դուք մոռացել եք դրա մասին նշել»։
Մեկ այլ օգտատեր մեկնաբանությունում հրապարակել է Լեմկինի ինստիտուտի հայտարարության հղումն ու նշել. «Օ, վստահ եմ, մի քանի բաներ կան, որոնք հիշատակելու մասին որևէ մեկը չէր անհանգստանում»։
Good and substantive discussions in Brussels today on
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. ՄԻԵԴ-ը կողմերին հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բնակչության իրավունքների խախտմանը
- Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում է Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան