Մահացել է կինոդրամատուրգ, լրագրող Սերգեյ Գալստյանը
Մահացել է կինոգետ, կինոդրամատուրգ, լրագրող, Հայաստանի կինոգործիչների և Հայաստանի գրողների միության անդամ Սերգեյ Գալստյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։
Սերգեյ Գալստյանի կենսագրությունը սերտորեն կապված է հայկական կինոյի հետ:
Նրա ճանապարհն անցնում է Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայով, «Էկրան» ամսագրի խմբագրությունով, հայկական հեռուստատեսությամբ, Հայաստանի գրողների միությունով և շարունակվում նրա ստեղծագործություններով՝ «Ասես երեկ էր», «Երկու բերք նույն հողամասից», «Արտաշես ՀայԱրտյան», «Վարպետը» ֆիլմերի սցենարներով ու հայ կինոյի մեծանուն դեմքերին նվիրված գրքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին