Թրամփը պնդել է, որ գործակալներն իրենից առգրավել են բժշկական գաղտնի փաստաթղթեր
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն իրենից խլել են բժշկական գաղտնի տվյալները, և այժմ իրենք կարող են համոզվել, որ նա «շատ առողջ է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփի Ֆլորիդայի Մար-ա-Լարգո կալվածքը օգոստոսի սկզբին գրոհի է ենթարկվել որպես պաշտոնական նյութերի անօրինական օգտագործման, գողության և ոչնչացման գործի մաս: Իրավապահները առգրավել են տարբեր աստիճանի գաղտնիության գրեթե հարյուր փաստաթուղթ՝ ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակի։
Գործակալները ոչ միայն գողացան իմ անձնագրերը՝ ներխուժելով Մար-ա-Լագոյի իմ տուն, այլ, ինչպես պարզվեց դատարանի արձանագրություններից, նրանք անպատշաճ կերպով բռնագրավել են իմ ամբողջական և խիստ գաղտնի բժշկական գրառումներն ու պատմությունը: Գոնե նրանք կհամոզվեն, որ ես շատ առողջ և ֆիզիկապես զարգացած «նմուշ» եմ»,- գրել է Թրամփը՝ սոցիալական ցանցում։
Նա նաև պնդում է, որ գործակալները խլել են իր անձնական հարկային փաստաթղթերը և փաստաբանների հետ հարաբերությունների մասին տեղեկությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը