Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը ժամանակավորապես փակվելու է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը